Դոզաչափ, Dose Calibrator

Իզոտոպների հետազոտման և արտադրության բաժին

Capintec CRC 55tR Դոզաչափը նախատեսված է միջուկային բժշկության մեջ ռադիոակտիվ իզոտոպի ակտիվությունը չափելու համար։ Իզոտոպների արտադրության և հետազոտման բաժանմունքում իրականցվում է ռադիոակտիվ իզոտոպների արտադրության տեխնոլոգիաների մշակում։ Արտադրությունն իրականացվում է ցիկլոտրոն տեսակի արագացուցչի օգնությամբ՝ ճառագայթելով պինդ թիրախներ։ Ճառագայթումից հետո պինդ թիրախը լուծվում է և այդ լուծույթից առանձնացվում է անհրաժեշտ իզոտոպը, որը պետք է հետագայում դառնա ռադիոֆարմպատրաստուկ։ CRC55tR Դոզաչափի օգնությամբ չափվում է ստացված իզոտոպի ակտիվությունը։ Դա թույլ է տալիս հասկանալ, թե արտադրական մասշտաբների դեպքում ստացված իզոտոպի ակտիվությունը՝ քանի բուժառուի կբավականացնի։ Կատարվել են Tc99m և Ga68 իզոտոպների թեստային արտադրություն և չափվել է դրանց ակտիվությունները։ Պլանավորվում է ապագայում արտադրել և չափել Cu64, Cu61, Cu67, Ga67 իզոտոպների ակտիվությունները: