ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) կողմից հայտարարված տարբեր դրամաշնորհների ֆինանսավորման արդյունքում կատարվածսարք/սարքավորումների ձեռքբերման և պայմանների բարելավման մշտադիտարկման նպատակով սույն թվականի հունիսի 28-ին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամ էին այցելել ԲԿԳԿ պատվիրակությունը՝ նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ։
ԱԱԳԼ ստորաբաժանումների, համապատասխան խմբերի ղեկավարները և գիտաշխատողները ներկայացրեցին տարբեր ծրագրերի շրջանակներում ձեռք բերված սարքերը, ինչպես նաև խոսեցին դրանց կարևորության և նշանակության մասին: