Հուլիսի 1-ից 4-ը Ա․Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում կայացավ «Բարդության աճն էվոլյուցիայի ժամանակ և վիճակագրական ֆիզիկա» թեմայով գիտաժողով։
Բարդության աճի վիճակագրական ֆիզիկան բացատրում է կյանքի ծնունդը, միաբջիջներից մինչ մարդու առաջանալը, մարդկային հասարակությունների էվոլյուցիան, բանականության առաջացումը և արհեստական բանականության ստեղծումը:
Գիտաժողովի նպատակն էր խթանել աշխարհի առաջատար գիտնականների հետ կապի ամրապնդումը և զարգացնել միջազգային համագործակցությունները:
Գիտաժողովում ելույթ ունեցան անվանի գիտնականներ, փորձագետներ և երիտասարդ գիտաշխատողներ:
Խոսնակներից էին՝