«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ / Սարք / սարքավորումներ / Հրաչյա Մարուքյանի 70-ամյակին նվիրված սեմինար
Հուլիսի 25-ին Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում կայացավ սեմինար՝ նվիրված Հ.Վարդապետյանի անվան փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի ղեկավար, առաջատար գիտաշխատող, Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Հրաչյա Մարուքյանի 70-ամյակին։
«Overview of HERMES Results on Deeply Virtual Compton Scattering» թեմայով սեմինարի ընթացքում քննարկվեց HERMES գիտափորձի արդյունքների ակնարկ՝ խորը վիրտուալ կոմպտոնային ցրման (DVCS) չափման վերաբերյալ: Օգտագործելով 1996-ից մինչև 2007 թվականներին կուտակված տվյալները տարբեր թիրախների վրա (ջրածին, դեյտերիում, նեոն, կրիպտոն, քսենոն...) HERMES-ը չափել է ազիմուտային ասիմետրիաների ամբողջական հավաքածու՝ կապված էլեկտրոնային փնջի լիցքի, փնջի բևեռացման և թիրախի բևեռացման հետ: DVCS beam-spin ասիմետրիայի վերաբերյալ առաջին արդյունքները հրապարակվել են 2001 թվականին, մինչդեռ մնացած չափումները ներկայացվել են ավելի քան տասը հետագա հրապարակումներում:
Անգնահատելի են Հ․ Մարուքյանի փորձը, գիտելիքը և նվիրումը, որոնք իրենց դրական հետքն են թողել գիտական համայնքում։