Հոկտեմբերի 14-17-ը Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում կկայանա «TEPA 2024» գիտաժողովը, որը նվիրված է Արագած գիտահետազոտական կայանի 80-ամյակին։
Գիտաժողովում կքննարկվեն աստղաֆիզիկային, արեգակնային և մթնոլորտային ֆիզիկային վերաբերվող վերջին գիտական նվաճումներն ու հետազոտական ուղղությունները։
Գերմանիայից, Չեխիայից, Ռուսաստանից և այլ երկրներից ժամանած գիտնականները կներկայացնեն իրենց վերջին հետազոտությունները և ձեռքբերումները՝ նպաստելով ոլորտի միջազգային համագործակցության զարգացմանը։
Մանրամասները՝ հետևյալ հղմամբ.
http://www.crd.yerphi.am/TEPA_2024