Պերովսկիտի առավելություններն ու թերությունները

 Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժանմունքի գիտնականներն ուսումնասիրում են պերովսկիտի առավելություններն ու թերությունները։
 Պերովսկիտը սինթեզվելիս ձեռք է բերում հատկություն, որով կլանում է արևային էներգիան ու հոսանք դարձնում։ 1839-ին հայտաբերված այս նյութն արդյունավետ է, հեշտ է ստացվում, բարձր մաքրություն չի պահանջում և հնարավոր է՝ հետագայում փոխարինի սիլիցումին, որով պատված են արևային վահանակները։ Այս դեպքում էականորեն կնվազի վահանակների ինքնարժեքը։
 Գիտական բաժանմունքում փորձում են նաև հասկանալ՝ արդյո՞ք պերովսկիտը կարող են տիեզերք տեղափոխել։
 Ուսումնասիրում են նաև ջերմակարգավորիչ նյութերը, որոնք ունեն տիեզերական կիրառություն․ դրանցով պատում են տիեզերակայանները, նաև՝ օգտագործում ինքնաթիռի շարժիչներում։
 
Նմանատիպ Նյութեր