ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ը ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

 2016-ից սկսած՝ ամեն տարի այս օրը ՄԱԿ-ի որոշմամբ միջազգայնորեն նշվում է գիտության մեջ ներգրավված կանանց և աղջիկների օրը՝ նպատակ ունենալով կանանց ու աղջիկների համար լիարժեք, հավասար հասանելիություն ու մասնակցություն ապահովել։
 2013թ․ դեկտեմբերի 20-ին ՄԱԿ ԳԱ-ն ընդունեց «Գիտությունը, տեխնիկան և ինովացիաները՝ զարգացման նպատակներով» բանաձևը, որում ճանաչում էր ցանկացած տարիքի կանանց և աղջիկների հավասար ու լիարժեք հասանելիությունը գիտության, տեխնիկայի և ինովացիաների ձեռքբերումներին ու զարգացմանը՝ որպես տվյալ ոլորտում գենդերային հավասարության գրավական։ Իսկ երկու տարի անց ԳԱ հերթական գումարման նիստում ընդունվեց փետրվարի 11-ը Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օր հռչակելու բանաձևը։
 ՄԱԿ-ի պաշտոնական կայքի համաձայն՝ վերջին տասնյամյակում մեծ ջանքեր են գործադրվել այդ ուղղությամբ և զգալի հաջողություններ են արձանագրվել։
 ԱԱԳԼ ողջ անձնակազմը՝ ի դեմս տնօրեն Անի Ապրահամյանի, շնորհավորում է Հայաստանում և աշխարհում գիտությամբ զբաղվող կանանց և աղջիկներին՝ տոնի առիթով։

 

 

Նմանատիպ Նյութեր