ԲԱՐՁՐ ԷՆԵՐԳԻԱՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՊՀ-ՈՒՄ

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) միջև առկա համագործակցության շրջանակներում 2023 թ․ հունվար-ապրիլ ամիսներին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում կանցկացվի բարձր էներգիաների ֆիզիկային (HEP) նվիրված դասախոսությունների շարք: Դասախոսությունները կվարեն ոլորտի առաջատար մասնագետները։

Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել ինչպես ուսանողները, այնպես էլ թեմայով հետաքրքրվող այլ երիտասարդներ։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան ներգրավվելու ԱԱԳԼ և ԵՊՀ գիտական խմբերի աշխատանքներին, ինչպես նաև անդամակցելու միջազգային գիտահետազոտական համագործակցություններին։

Նմանատիպ Նյութեր