ԱԱԳԼ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է ԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԻՆ

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում իրականացվում են փորձարարական, տեսական և կիրառական մի շարք հետազոտություններ: Պետական նոր և ընթացիկ դրամաշնորհներ են տրամադրվում գիտական լայն շրջանակներում ուսումնասիրություններ կատարելու համար:
Մասնավորապես, հետաքրքրություն են ներկայացնում բժշկական ռադիոիզոտոպների, նոր կոմպոզիտային ջերմակարգավորիչ շերտերի,  հանքարդյունաբերությունում ծանր մետաղների պարունակության քանակական որոշման նոր տեխնոլոգիաների մշակման և այլ կիրառական բնույթի հետազոտությունները:
Ներկայումս ԱԱԳԼ-ն հանդիսանում է կարևոր գործընկեր խոշոր միջազգային նախագծերում՝ DESY (Գերմանիա), CERN (ATLAS, CMS, ALICE՝ Շվեյցարիա), JLAB (ԱՄՆ), KEK (Belle 2՝ Ճապոնիա), HESS (Նամիբիա), MAGIC (Իսպանիա), JINR (Դուբնա, Ռուսաստան) և այլն: 
Կարևորվում են նաև Հայաստանում ներքին համագործակցային հարաբերությունները։ Հաստատվել են համագործակցային կապեր Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանի Ամերիկյան համալսարանի, «Ինժեներական քաղաքի» և այլ գիտական կառույցների հետ:
 

Նմանատիպ Նյութեր