STARMUS VI ՓԱՌԱՏՈՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՕՐԵՐՆ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ

Ալիխանյանի անվ. ազգային գիտական լաբորատորիան Stramus VI փառատոնի աջակիցն ու գործընկերն էր
Մեկ շաբաթ շարունակ Հայաստանն աշխարհի գիտամշակութային էպիկենտրոնն էր։
Հայաստան, սեպտեմբեր 2022․
Շուրջ 5 տասնյակ գիտնականներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, աստղագնացներ, արտիստներ ու երաժիշտներ, արվեստի և երաժշտության տարաբնույթ ծրագրեր,
15 օր Starmus VI-ի շրջանակում Երևանում, այլ քաղաքներում և համայնքներում 200-ից ավելի մասշտաբային միջոցառումներ՝ համերգներ, դասախոսություններ, պրեզենտացիաներ, վարպետության դասեր, ցուցահանդեսներ, մշակութային այցեր և այլ ձևաչափով միջոցառումներ,
30+ հարթակներում ներկայացված միջոցառումներ՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, Մարզահամերգային համալիր, Ազատության հրապարակ, Գառնու տաճարի հարակից տարածք, բուհեր, դպրոցներ, քոլեջներ, կրթական հաստատություններ, հյուրանոցներ,
Խոշոր համերգային ծրագրեր, համաշխարհային աստեղերի բացառիկ կատարումներ,
80,000+ մասնակից։
Նմանատիպ Նյութեր