«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ / Գործունեություն / ԻՄՈՒՆԱՅԻՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԱԱԳԼ-ՈՒՄ
ԻՄՈՒՆԱՅԻՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԱԱԳԼ-ՈՒՄ
Հունվարի 31-ին Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում տեղի ունեցավ «Հիմնարար գիտությունից դեպի առաջատար տեխնոլոգիաներ» սեմինարների շարքի հերթական նիստը։
"Mathematical modeling for immunology" թեմայով զեկույց կարդաց ՌԳԱ Մարչուկի անվան կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի պրոֆեսոր, ֆիզմաթ․գիտ․ դոկտոր Գենադի Բոչարովը։
Խիստ կարևոր է իմունային պրոցեսների մաթեմատիկական նկարագրումը։ Զեկուցողը ներկայացրեց, թե ինչպես է այդ պրոբլեմների նկարագրումը ծնվել 1960-ականներին հաշվարկային ֆիզիկայի շրջանակներում, ինչպես նաև՝ բացատրեց դրանց արդի վիճակը: