ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԱԱԳԼ-ՈՒՄ՝ «ՓՈՔՐ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՌԵԱԿՏՈՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ

Փետրվարի 1-ին Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում տեղի ունեցավ «Իոնիզացնող ճառագայթահարման ազդեցությունը էքստրեմալ պայմաններում գործող նյութերի վրա» թեմայով դասախոսությունների շարքն ամփոփող սեմինար-քննարկում՝ նվիրված փոքր մոդուլային ռեակտորներին։
Սեմինարին զեկույցներ ունեցան Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Համլետ Նավասարդյանը, «ԱՐՄԱՏՈՄ» ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը, «ԷԿՈԱՏՈՄ» կազմակերպության տնօրեն Գագիկ Մարտոյանը, ԱԱԳԼ կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժանմունքի ղեկավար Վաչագան Հարությունյանը, այլ գիտնականներ ու ուսանողներ ԱԱԳԼ-ից և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից։
Ակտիվ մթնոլորտում քննարկվեցին Հայաստանին սպասվող էներգետիկ մարտահրավերները, և թե ինչպես կարող են փոքր մոդուլային ռեակտորները լուծել այդ խնդիրները։
Լինելով 4-րդ սերնդի ռեակտորներ՝ վերջիններս ավելի անվտանգ են, հարմար տեղափոխման և տեղակայման համար և ավելի մատչելի։
«Իոնիզացնող ճառագայթահարման ազդեցությունը էքստրեմալ պայմաններում գործող նյութերի վրա» թեմայով դասախոսությունների շարքը ԱԱԳԼ կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Վաչագան Հարությունյանի նախագիծն էր, որը հաղթող էր ճանաչվել Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) կողմից հայտարարված մրցույթին։

 

Նմանատիպ Նյութեր