ՕՐԸ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՀԵՏ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԱՊՐՈՒՄ ԵՆ «ԳԻՏՆԱԿԱՆԻ ԿՅԱՆՔՈՎ»
ԱԱԳԼ գիտնականների հետ շփումն ու լաբորատորիաներում փորձարկումները «Ապագա գիտնական» ծրագրի աշակերտերին հնարավորություն են տվել՝ ստանալ բազմաթիվ հարցերի պատասխաններ ու հստակ պատկերացնել ապագայի պլանները գիտության հետ:
Ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերի ու Երևանի 14 դպրոցականները մի քանի օրով դարձել են գիտնականների «ստվերը»՝ ապրելով հենց «գիտնականի կյանքով»:
2-3 օր աշխատելով գիտնականների հետ՝ աշակերտները կարողացել են տեսնել, թե իրականում գիտնականն ինչով է զբաղվում իր լաբորատորիայում, և, պրակտիկորեն մասնակցելով գործընթացներին, հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում գիտությունը: