Էքսպոյի պահանջված առաջարկներից էին ԱԱԳԼ մագիստրոսական, ասպիրանտական և ինթերնշիփի ծրագրերը։ Մեծ հետաքրքրություն էին ներկայացնում ԱԱԳԼ գիտաշխատողների ու ուսանողների ներկայացրած ցուցանմուշներն ու գիտափորձերը։
Ցուցահանդեսի երկրորդ օրը՝ ապրիլի 6-ին ԱԱԳԼ-ն կոնֆերանս դահլիճում միջոցառում կազմակերպեց, որի գիտափորձերին ու ինտերակտիվ խաղերին մասնակցեցին ՀԱՊՀ Երևանի քոլեջի, Նոր Խարբերդի Մ․ Ղազարյանի անվ․ թիվ 2 միջն․ դպրոցի, Այնթապի Բ․ Մարգարյանի անվ․ թիվ 2 միջն․ դպրոցի սաները։
Միջազգային կրթական էքսպոյի բոլոր օրերին ԱԱԳԼ տաղավարն ամենաայցելվող հատվածն էր։