ԱԱԳԼ ՏՆՕՐԵՆԸ՝ «ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹԻ» ՔՆՆԱՐԿՄԱՆ ՎԱՐՈՂ

Ապրիլի 17-18-ը ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ «նորամուծության և ձեռներեցության ազգային շաբաթ» խորագրով միջոցառումը: «Տեխնոլոգիաների փոխանցում, հայկական ազգային մոդել և միջազգային լավագույն փորձը» պանելային քննարկումը վարեց ԱԱԳԼ տնօրեն, պրոֆեսոր Անի Ապրահամյանը:
Պանելի մասնակիցներն էին` Կեվին Կոյմը, Կենդրիկ Ուայթը, Միհրան Արոյանը, Աշոտ Արզումանյանը և Արամ Ջիվանյանը:
Միջոցառումը կազմակերպել էր Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը` ՀՀ վարչապետի աշխատակազմի Էկոնոմիկայի և Արտաքին գործերի նախարարությունների, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Ազգային կենտրոն» հիմնադրամի հովանու ներքո։

 

Նմանատիպ Նյութեր