1000 ԴԱՍԻ «ՄԱՔՈՒՐ ՍԵՆՅԱԿԻ» ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլի 12-ին Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում կայացավ 1000 դասի «մաքուր սենյակի» բացման արարողությունը, որին հաջորդեց ««Մաքուր սենյակը» և գիտական հեռանկարները Հայաստանում» գիտաժողովը։
ԱԱԳԼ նանոկառուցվածքների և նանոնյութերի հետազոտության գիտական կենտրոնում գործող «մաքուր սենյակը» խթան է՝ Հայաստանում նոր որակի գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար։
«ԱՐՓԱ» հիմնադրամի տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ ստեղծված 1000 դասի մաքուր սենյակը կարող է կիրառվել նյութագիտության մեջ տվյալների գրանցման, նոր դետեկտորների գերճշգրիտ աշխատանքի ստուգման, միջավայրի համար մաքուր էլեկտրոնիկայի մշակման նպատակով:
Արդեն 30 տարի «ԱՐՓԱ» ինստիտուտն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում՝ նպաստելով գիտության, կրթության, տեխնոլոգիաների, առողջապահության և բազմաթիվ այլ ոլորտների զարգացմանը: