ԻՆՉՊԵ՞Ս Է ԶԱՐԳԱՆՈՒՄ ՖՈՒՆԴԱՄԵՆՏԱԼ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Հայաստանի հանրային ռադիոն անդրադարձել է ԱԱԳԼ Մատինյանի անվան տեսական ֆիզիկայի կենտրոնի գործունեությանը։

«Ալիխանյանի անվան ազգային գիտական  լաբորատորիայի Մատինյանի անվան տեսական ֆիզիկայի կենտրոնը վերանորոգված է, լուսավոր, ֆունդամենտալ գիտության համար անհրաժեշտ կահավորանքով, պատմում է կնետրոնի ղեկավար Ռուբեն Մանվելյանը․

«Հիմնականում տեսական ֆիզիկայով ենք զբաղվում։ Կարելի է ասել՝ փորձում ենք համատեղել քվանտային տեսությունը ճշգրիտ լուծվող մոդելների տեսության հետ։ Իսկ դա նշանակում է, որ փորձում ենք անգամ ճշգրիտ տեսություններ ստանալ։ Սա այն դեպքն է, որ կիրառական չէ, բայց շատ կարևոր ուղղություն է»։

Այն, որ Հայաստանում ֆունդամենտալ գիտությունը զարգանում է, վկայում են նաև գիտության կոմիտեի կողմից տրամադրված դրամաշնորհները՝ առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների համար։ Շահել են չորս երկարաժամկետ ծրագիր հինգ տարվա համար՝ մոտ 140 մլն դրամ արժողությամբ։ Հենց այդ միջոցներով էլ վերանորոգում են կատարել, անհրաժեշտ գույք ու համակարգչային տեխնիկա ձեռք բերել։

Ռուբեն Մանվելյանը հիշում է, թե ինչպես էին 1980-ականներին գիտությամբ զբաղվում։ Ասում է՝ այդ ժամանակ գիտությամբ զբաղվելը ոչ թե հեշտ էր, այլ՝ հետաքրքիր։ Ֆունդամենտալ գիտությունը հետաքրքիր էր երիտասարդներին։ Այժմ այդպես չէ․   «Այդ տեղը գրավել է IT ոլորտը՝ բարձր աշխատավարձով, բայց դա չի կարող երկար շարունակվել քանի որ չի բերում ազգի ինտելեկտուալ զարգացման։ Գուցե կյանքն ու մակարդակը ընդհանրապես պրիմիտիվացնի․․․»»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ Նյութեր