ՄՐՑՈՒՅԹ

Հայ ֆիզիկոսների միջազգային միությունն այս տարի ևս պատրաստվում է կրթաթոշակ տրամադրել ԱԱԳԼ-ում սովորող կամ հետազոտություններ իրականացնող ասպիրանտներին:
Դիմորդի հայտը պետք է ընդգրկի հետազոտական թեմայի նկարագրությունը՝ ընդգծելով դրա արդիականությունը, ինչպես նաև՝ գիտական ղեկավարի կողմից երաշխավորագիր:
Հաղթողին մեկ տարով կտրամադրվի ամսական 350 ԱՄՆ դոլլար՝ երկրորդ տարում շարունակելու հնարավորությամբ:
Երկրորդ տարին կրթաթոշակը շարունակելու համար առաջին տարվա վերջում պետք է ներկայացնել
հետազոտությունների առաջընթացը (progress report):
Ընտրված թեկնածուն կրթաթոշակը կստանա 2023 թ. սեպտեմբեր ամսից:
Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել
armenianphys@gmail.com էլ. հասցեով մինչև ս/թ. հուլիսի 31-ը:
Հարցերի դեպքում ևս կարող եք գրել նշված մեյլին:

 

Նմանատիպ Նյութեր