ՍԵՄԻՆԱՐ ԱԱԳԼ-ՈՒՄ «ԱՐԱԳԱՑՈՒՑԻՉԸ՝ ԱՖՐԻԿԱՅԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԾԱՅՐԱՄԱՍՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

Ապրիլի 25-ին Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան հյուրընկալել էր Քեյփթաունի iThemba LABS-ի հետազոտությունների ղեկավար Մաթիս Վիդեկինգին, որը նաև Վիտվաթերսրանդի համալսարանի (Յոհաննեսբուրգ, Հարավային Աֆրիկա) պրոֆեսոր է:
Բանախոսը ներկայացրեց iThemba LABS-ը, ընթացիկ հետազոտական ծրագրերն ու ենթակառուցվածքը՝ անդրադառնալով տարբեր գիտակարգերի ուղղությամբ վերջին շրջանում իրականացված հետազոտություններին ու մանրամասնելով կատարված աշխատանքների բնույթը:
Պրոֆեսոր Մ. Վիդեկինգն առանձնակի անդրադարձ կատարեց iThemba լաբորատորիայում հարավային կիսագնդի ամենամեծ արագացուցչի վրա հիմնված հետազոտություններին:
iThemba LABS-ն առանձնանում է հետազոտական ուղղությունների բազմազանությամբ, որոնց հիմքում ընկած են արագացուցիչներն ու գերժամանակակից սարքավորումները (K200 Separated Sector Cyclotron, K70 cyclotron, 6MV Tandem և 3MV Tandetron accelerator և այլն):
 
 
 
 
 
 
 

 

Նմանատիպ Նյութեր