«ԳԻՏԱՐԲՈՒՔԸ» ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳԵՎՈՐԳ ՔԱՌՅԱՆԻՆ

«Էպոս» ակումբում «Գիտարբուք» նախագծի հյուրն էր ԱԱԳԼ ավագ գիտաշխատող, ֆիզմաթ․ գիտ․ թեկնածու Գևորգ Քառյանը։ Բանախոսը հանրամատչելի լեզվով անդրադարձավ ֆիզիկայի զարգացման փուլերին ու հիմնական գաղափարներին, մեկնաբանեց, թե ինչպես ժամանակակից գիտական բացահայտումները բեկեցին աշխարհաստեղծման ավանդական պատկերացումները։
Գիտնականը ներկայացրեց գիտության զարգացման տարբեր ասպեկտները՝ ատոմի գաղափարի փուլերից ու կառուցվածքից մինչև միջուկային բժշկություն, ռադիոակտիվ ճառագայթում, քվանտային աշխարհ և միջուկային զենքի ստեղծում:
Հանրային դասախոսությանը հետևեց հարցուպատասխան ներկաների հետ։
«Գիտարբուքը» միջոցառում է, որի շրջանակում մարդիկ հավաքվում են «գիտությամբ արբենալու»։ Որպես բանախոս հրավիրվում են գիտնականներ, որոնք ակումբային անկաշկանդ միջավայրում վարում են գիտական քննարկումներ։

 

Նմանատիպ Նյութեր