«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ / Մամուլը մեր Մասին / «XY-VWM - ԿԱՅԱՆ CYCLOTRON 18-Ի ՓՆՋԻ ՊՐՈՖԻԼԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ
«XY-VWM - ԿԱՅԱՆ CYCLOTRON 18-Ի ՓՆՋԻ ՊՐՈՖԻԼԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ
ԱԱԳԼ արագացուցչային դիագնոստիկայի մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար, ֆիզմաթ․ գիտ․ դոկտոր Սուրեն Հարությունյանն ԱԱԳԼ-ում զեկույց ներկայացրեց, որում ամփոփված են տատանվող լարի մոնիտորների (ՏԼՄ) տեղադրման արդյունքները՝ որպես Cyclotron 18-ի պրոտոնային փնջի պրոֆիլը չափելու գործիք:
Սեմինարի նպատակն էր՝ ցիկլոտրոնային փնջից օգտվողներին ծանոթացնել փնջերի պրոֆիլավորման հասանելի գործիքին: Զեկույցի վերջում կիսահաղորդչային լազերային փնջի վրա ցուցադրվեցին կայանի հնարավորությունները։
Կայանի օգտագործման համար մշակվել է VB10 հարթակի վրա ծրագիր:
Հիմնվելով առաջին փորձերի վրա՝ օգտագործելով 14 մմ ապերտուրով մոնիտորներ և կապարե էկրաններ, մշակվել են ընդլայնված ապերտուրով (30 մմ) և փնջի ակտիվ զոնայից հեռացված մագնիսական համակարգով մոնիտորներ: Սենսորները հավաքվում են մետաղական հիմքի վրա, որը կենտրոնացած է փնջի ելքի կոլիմատորով: Էլեկտրամագնիսական աղմուկների առաջացման խնդիրները լուծվում են նրանով, որ կայանի էլեկտրոնային բլոկները հավաքվում են նույն հիմքի վրա։