ԳԵՎՈՐԳ ՔԱՌՅԱՆՆ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՆՈՐ ՏՆՕՐԵՆՆ Է

Գևորգ Արարատի Քառյանը 2023 թ․մայիսի 2-ին նշանակվել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն՝ 5 տարի ժամկետով։

«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի կառավարիչ-տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթը տեղի է ունեցել 2023 թ․ ապրիլի 28-ին։ ԱԱԳԼ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը մրցույթին դիմած 3 թեկնածուներից փակ գաղտնի քվեարկությամբ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն է ընտրել Գ․ Քառյանին։

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գևորգ Քառյանը 2018-2021 թթ․ զբաղեցրել է ԱԱԳԼ հիմնադրամի գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը։

ԱԱԳԼ հաշվողական ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ավագ գիտաշխատող է։

2014-2022 թթ․ հանդիսացել է “HERMES” համագործակցության տվյալների մշակման համակարգողի տեղակալ։

2009-2018 թթ․ ակտիվորեն ներգրավված է եղել Դեզի-Երևան (Համբուրգ, ԳԴՀ) խմբի բոլոր ֆիզիկական հետազոտություններում։

Հանդիսացել է “MIXMAX”, “HERMES”, “OLYMPUS” համագործակցությունների ակտիվ անդամ։

2018-ից ղեկավարում է ԱԱԳԼ-Belle-2 (KEK, Ճապոնիա) գիտական խմբի աշխատանքները։

Դասավանդում է ԵՊՀ-ում և ԱԱԳԼ մագիստրատուրայում։

Պարբերաբար հրավիրվում է  միջազգային հետազոտական կենտրոններ՝ մասնակցելու տեղում տարվող գիտահետազոտական աշխատանքներին։

Նմանատիպ Նյութեր