«ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՓՈԽԵԼ ԱՇԽԱՐՀԸ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ, ԲԱՅՑ ՆԱԽ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»․ ԱՆԻ ԱՊՐԱՀԱՄՅԱՆ

Ապրիլի 25-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Գերծանր միջուկներ և ատոմներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կրում է «Գիտությունը համախմբում է ազգերին» կարգախոսը։ Գիտաժողովին “Superheavies in Space” զեկույցով հանդես եկավ ԱԱԳԼ տնօրեն պրոֆեսոր Անի Ապրահամյանը:
Արդյո՞ք բնությունն ինքնին ստեղծում է գերծանր տարրեր. այս և մի շարք գիտական այլ հարցադրումներ հիմնավորվեցին Անի Ապրահամյանի ելույթում (պրեզենտացիայի հղումը այստեղ):
Գիտաժողովը կտևի մինչև ապրիլի 29-ը։ Այն նվիրված է աշխարհահռչակ հայազգի գիտնական, ՌԴ ԳԱ ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանի 90-ամյակին:

 

 

 

 

 

 

Նմանատիպ Նյութեր