ԱԱԳԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ SEVAN ԴԵՏԵԿՏՈՐԸ ՏԵՂԱԴՐԵՑԻՆ ԲԱՎԱՐԱԿԱՆ ԱԼՊԵՐԻ ՑՈՒԳՇՊԻՑԵ ԼԵՌԱՆ ՎՐԱ

Հայաստանի և Գերմանիայի SEVAN հետազոտական խմբերի աշխատանքի արդյունքում Շեֆերնհաուսի Բնապահպանական հետազոտական կայանում տեղադրվել է SEVAN դետեկտորային մոդուլը (Ցուգշպիցե 2650մ):
Սա պատմական վայր է, որտեղ 1945-1949 թթ. Ջ. Կյուտներն իրականացրել է հիմնարար փորձարկումներ ամպրոպային ամպի լիցքի կառուցվածքի վերաբերյալ: Մերձմակերևութային էլեկտրական դաշտի (NSEF) չափումները կօգնեն իրականացնել մասնիկների հոսքի չափումներ մոտակայքում տեղադրված EFM-100 սենսորի միջոցով: NSEF չափումները կնպաստեն մասնիկ-մթնոլորտ կապի ուսումնասիրություններին, ինչն առանցքային է մթնոլորտի ֆիզիկական հետազոտություններում:
Մանրամասները
 

 

Նմանատիպ Նյութեր