«ԲԱԶՈՒՄՔԻ» ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐԸ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ «ՄԱՔՈՒՐ ՍԵՆՅԱԿՈՒՄ»

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում նոր որակի գիտահետազոտական աշխատանքների մեկնարկը տրված է։ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան առաջին գործընկերն է, որն օգտագործում է ԱԱԳԼ 1000 դասի «մաքուր սենյակի» հնարավորությունները։
ԱԱԳԼ նանոկառուցվածքների և նանոնյութերի հետազոտության գիտական խմբում գործող «մաքուր սենյակը» նախատեսված է բազմաբնույթ գիտահետազոտական աշխատանքների համար՝ նյութերի մաքուր սինթեզ, նանոկառուցվածքների պատրաստում, լիտոգրաֆիա, էլեկտրոնիկայի գերճշգրիտ չափումներ և այլն։