ԱԱԳԼ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՌԱԴԻՈ-ՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՉԱՓ» ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Մայիսի 3-ին և 4-ին ԱԱԳԼ-ում տեղի ունեցավ "Advanced Radio Frequency Timing AppaRATus, ԱՐԱՐԱՏ" կոնսորցիումի գիտաժողովը՝ հիբրիդ ձևաչափով։
Գիտաժողովին ներկա էին պրոֆ․ Սատոշի Նակամուրան (Տոկիոjի համալսարան, Ճապոնիա) և դ․ Պատրիկ Ախենբախը (Jefferson Lab, ԱՄՆ), ինչպես նաև՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտնականները։ Հեռահար մասնակցում էին դ. Ռեյչել Մոնտգոմերին, դ․ Քեննետ Լիվինգստոնը և դ․ Ջոն Աննանդը (Գլազգոյի համալսարան, Մեծ Բրիտանիա), Վյաչեսլավ Շարին (Փարիզ-Սակլեյի համալսարան, Ֆրանսիա), պրոֆեսոր Ջոզեֆ Պոխաձոլան (Մայնցի համալասարան, ԳԴՀ)։
Ելույթներում քննարկվեցին ՌՀ Ժամանակաչափի արդի վիճակը, հնարավոր կիրառությունների ոլորտները, նշվեցին հետագա հետազոտությունների ուղղությունները։
Ծրագիրը՝ կից պատկերում։