«ԱՅՍ ՏԱՐԻ ՏԻԵԶԵՐՔ ԿԱՐՁԱԿՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԲԱՆՅԱԿ». ԼՈՒՐԵՐ

«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան զբաղվում է հայկական արբանյակի մշակմամբ»,- Առաջին ալիքի «Լուրեր» ծրագիրն անդրադարձել է «Բազումքի» հետազոտություններին, որոնք իրականացվում են Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի «Մաքուր սենյակում»: «Բազումքն» արդեն իսկ օդապարիկով իրականացրել է երկու թռիչք դեպի ստրատոսֆերա՝ նկարահանելով Հայաստանը 30 կիլոմետր բարձրությունից:
 
Հայաստանը տիեզերքի ուսումնասիրության փորձեր կուտակել է դեռևս խորհրդային ժամանակներից, ինչը այժմ անհրաժեշտ է վերականգնել:
 
Տիեզերական ոլորտը զարգացնելու դեպքում այն առաջ կտանի մյուս բոլոր տեխնոլոգիական ոլորտները։ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գործընկեր «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան զբաղվում է նաև ՀՀ տիեզերական ռազմավարության փաստաթղթի մշակմամբ։

 

Նմանատիպ Նյութեր