«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան զբաղվում է հայկական արբանյակի մշակմամբ»,-
Առաջին ալիքի «Լուրեր» ծրագիրն անդրադարձել է «Բազումքի» հետազոտություններին, որոնք իրականացվում են Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի «Մաքուր սենյակում»: «Բազումքն» արդեն իսկ օդապարիկով իրականացրել է երկու թռիչք դեպի ստրատոսֆերա՝ նկարահանելով Հայաստանը 30 կիլոմետր բարձրությունից:
Հայաստանը տիեզերքի ուսումնասիրության փորձեր կուտակել է դեռևս խորհրդային ժամանակներից, ինչը այժմ անհրաժեշտ է վերականգնել: