«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՄԱՔՈՒՐ ՍԵՆՅԱԿԸ». ԻՆՖՈՔՈՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ

infocom.am-ն անդրադարձել է ԱԱԳԼ-ում գործող մաքուր սենյակի կարևորությանն ու հնարավորություններին:

«Ձեր ննջասենյակում, հյուրասենյակում կամ աշխատասենյակում սովորական պայմաններում կան միլիոնավոր փոշեհատիկներ, որոնք անտեսանելի են փոքր չափերի պատճառով։ Որքան էլ զարմանալի թվա, 1 ոտնաչափ խորանարդում (1 ոտնաչափը հավասար է 30 սմ-ի) կա մոտավորապես 22-23 միլիոն փոշեհատիկ։ Ֆիզիկայում կան ուղղություններ (օրինակ՝ նյութագիտությունը, նանոգիտությունը), որոնց հետազոտությունների ժամանակ գիտնականները գործ ունեն փոշեհատիկից հազարավոր անգամներ փոքր թաղանթների հետ։ Այդ հետազոտությունների ժամանակ անգամ մի փոշեհատիկը կարող է փոխել սինթեզվող նյութի հատկությունները։ 

Հենց դրա համար էլ նյութագիտությամբ ու նանոգիտությամբ զբաղվող ֆիզիկոսներն իրենց որոշ հետազոտությունների ժամանակ օգտագործում են, այսպես կոչված, մաքուր սենյակները։ Անունից էլ պարզ է, որ այս սենյակներում շատ ավելի մաքուր միջավայր է, քան սովորական լաբորատորիաներում, որտեղ փորձեր են իրականացվում։ Իհարկե, կատարյալ մաքրության հասնել հնարավոր չէ, սակայն մաքուր սենյակներում փոշու մակարդակը կառավարելի է, իսկ կառավարելիության աստիճանը կախված է մաքուր սենյակի տեսակից։ Երբ, օրինակ, ասում են 1000 դասի մաքուր սենյակ, նշանակում է, որ այդ սենյակի յուրաքանչյուր 1 ոտնաչափ խորանարդում փոշեհատիկների թիվը չպետք է գերազանցի 1000-ը։

Օրերս Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (ԱԱԳԼ) բացվեց Հայաստանում առաջին մաքուր սենյակը։ 1000 դասի մաքուր սենյակը ղեկավարում է ԱԱԳԼ-ի Փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի Նանոկառուցվածքների և նանոնյութերի հետազոտության խմբի ղեկավար Նարեկ Մարգարյանը»։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ Նյութեր