«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ / Գիտաժողովներ / ԱԱԳԼ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՊՐՈՖԵՍՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽՈՋԱՄԻՐՅԱՆԻ «ԾԱՆՐ ՀԱԴՐՈՆՆԵՐԻ ՖԻԶԻԿԱ. ՀԻՄՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ
ԱԱԳԼ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՊՐՈՖԵՍՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽՈՋԱՄԻՐՅԱՆԻ «ԾԱՆՐ ՀԱԴՐՈՆՆԵՐԻ ՖԻԶԻԿԱ. ՀԻՄՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ
Մայիսի 16-18-ը Գերմանիայի Զիգենի համալսարանի պրոֆեսոր, ֆիզմաթ․ գիտ․ դոկտոր Ալեքսանդր Խոջամիրյանը ծանր հադրոնների ֆիզիկայի վերաբերյալ դասախոսություններ կանցկացնի գիտնականների և ուսանողների համար։
Դասախոսությունների շարքը ներառում է․
Մայիսի 16
ՄԱՍՆԻԿՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ
Մասնիկների քվանտային բնույթը
Հարաբերականություն և հակամասնիկներ
Ի՞նչ է նշանակում՝ մասնիկների փոխազդեցություն, և ինչպե՞ս են դրանք փոխազդում
Էլեկտրամագնիսական փոխազդեցություն
Համաչափություններ/սիմետրիաներ և պահպանման օրենքներ
Մայիսի 17
ՀԱԿԻՐՃ՝ ՍՏԱՆԴԱՐՏ ՄՈԴԵԼԻ ՄԱՍԻՆ
Լեպտոններ և քվարկներ
Flavour and Families (տարրեր և ընտանիքներ)
Ֆոտոն, էլեկտրաթույլ և Հիգսի բոզոններ
Գլուոններ և քվանտային քրոմոդինամիկա
Մայիսի 18
ԾԱՆՐ ՔՎԱՐԿՆԵՐԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ՀԱԴՐՈՆՆԵՐ
Մասնիկների կապակցված վիճակներ՝ ատոմներից մինչև հադրոններ
Հադրոնների սպեկտրոսկոպիա ծանր քվարկներով
Ծանր հադրոնների թույլ քայքայումը
Կա՞ արդյոք նոր ֆիզիկա՝ ստանդարտ մոդելից դուրս
Մայիսի 22-ին՝ ժամը 15:30-ին, պրոֆեսոր Խոջամիրյանը կվարի սեմինար՝ «B-մեզոնի քայքայումը մութ նյութի մասնիկների մեջ» թեմայով:
Դասախոսությունների անցկացման վայրը՝ Երևան, Ալիխանյան եղբայրների 2, ԱԱԳԼ փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի սեմինարների դահլիճ (4-րդ մասնաշենք, 2-րդ հարկ)
Դասախոսություններին կարող եք մասնակցել նաև zoom հղումով։