ԱԱԳԼ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՊՐՈՖԵՍՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽՈՋԱՄԻՐՅԱՆԻ «ԾԱՆՐ ՀԱԴՐՈՆՆԵՐԻ ՖԻԶԻԿԱ. ՀԻՄՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ

Մայիսի 16-18-ը Գերմանիայի Զիգենի համալսարանի պրոֆեսոր, ֆիզմաթ․ գիտ․ դոկտոր Ալեքսանդր Խոջամիրյանը ծանր հադրոնների ֆիզիկայի վերաբերյալ դասախոսություններ կանցկացնի գիտնականների և ուսանողների համար։

Դասախոսությունների շարքը ներառում է․

Մայիսի 16

ՄԱՍՆԻԿՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ

  • Մասնիկների քվանտային բնույթը
  • Հարաբերականություն և հակամասնիկներ
  • Ի՞նչ է նշանակում՝ մասնիկների փոխազդեցություն, և ինչպե՞ս են դրանք փոխազդում
  • Էլեկտրամագնիսական փոխազդեցություն
  • Համաչափություններ/սիմետրիաներ և պահպանման օրենքներ

Մայիսի 17

ՀԱԿԻՐՃ՝ ՍՏԱՆԴԱՐՏ ՄՈԴԵԼԻ ՄԱՍԻՆ

  • Լեպտոններ և քվարկներ
  • Flavour and Families (տարրեր և ընտանիքներ)
  • Ֆոտոն, էլեկտրաթույլ և Հիգսի բոզոններ
  • Գլուոններ և քվանտային քրոմոդինամիկա

Մայիսի 18

ԾԱՆՐ ՔՎԱՐԿՆԵՐԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ՀԱԴՐՈՆՆԵՐ

  • Մասնիկների կապակցված վիճակներ՝ ատոմներից մինչև հադրոններ
  • Հադրոնների սպեկտրոսկոպիա ծանր քվարկներով
  • Ծանր հադրոնների թույլ քայքայումը
  • Կա՞ արդյոք նոր ֆիզիկա՝ ստանդարտ մոդելից դուրս

Մայիսի 22-ին՝ ժամը 15:30-ին, պրոֆեսոր Խոջամիրյանը կվարի սեմինար՝ «B-մեզոնի քայքայումը մութ նյութի մասնիկների մեջ» թեմայով:

Դասախոսությունների անցկացման վայրը՝ Երևան, Ալիխանյան եղբայրների 2, ԱԱԳԼ փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի սեմինարների դահլիճ (4-րդ մասնաշենք, 2-րդ հարկ)
Դասախոսություններին կարող եք մասնակցել նաև zoom հղումով։
Meeting ID: 885 3195 8676
Passcode: 806636