ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԱԱԳԼ ՏՆՕՐԵՆ ԳԵՎՈՐԳ ՔԱՌՅԱՆԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ

ԱԱԳԼ տնօրեն, ֆիզմաթ․ գիտ․ թեկնածու Գևորգ Քառյանը 3 տարի աշխատել է ԱԱԳԼ տնօրենության կազմում՝ զբաղեցնելով գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը, և քաջածանոթ է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում առկա հնարավորություններին։
 
Նոր տնօրենի ռազմավարական նպատակներից են մրցունակ գիտական գործունեության համար նպաստավոր միջավայր ապահովումը, մարդկային ներուժի, ենթակառուցվածքների զարգացումը, գիտություն-կրթություն, գիտություն-տնտեսություն կապերի ամրապնդման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկումը, միջազգային ու տեղական գիտական համագործակցությունների արդյունավետության բարձրացմանն ու ԱԱԳԼ-ում ստեղծվող գիտական արդյունքի առևտրայնացմանը միտված ծրագրերին հետամուտ լինելը։
 
Քառյանը կարևորում է ՀՀ գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհները, որոնցով վերջին տարիներին ձեռք են բերվել նոր գիտասարքեր, վերազինվել են լաբորատորիաներ։
 
Մարդկային ներուժի արդյունավետ կառավարումը, որակյալ կադրերով համալրումն ու առողջ աշխատանքային միջավայրի ապահովումը ևս առաջնային կարևորության հարցեր են Գ․ Քառյանի համար։
 
Մանրամասները՝ տեսանյութում.

 

Նմանատիպ Նյութեր