2023-2024 ԹԹ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱԱԳԼ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամը 2023-2024 թթ. ուսումնական տարվա համար հայտարարում է ընդունելություն «ֆիզիկա» մասնագիտության «Միջուկային ֆիզիկա և տարրական մասնիկների ֆիզիկա» մագիստրոսական ծրագրով:
 
Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է երկու փուլով:
1-ին փուլ՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ
2-րդ փուլ՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցմամբ (վճարովի), առկա ուսուցմամբ

Ուսման վարձը՝ 220,000.00 (երկու հարյուր քսան հազար) ՀՀ դրամ:
 
Փաստաթղթերն ընդունվում են․
 
1-ին փուլ՝ ընթացիկ տարվա հունիսի 01-ից հունիսի 20-ը
2-րդ փուլ՝ ընթացիկ տարվա օգոստոսի 20-ից սեպտեմբերի 1-ը
 
Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով՝ ընդունող հանձնաժողովի կողմից, ներկայացված փաստաթղթերի՝ դիպլոմավորված մասնագետի կամ բակալավրի դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների ՄՈԳ-ի և մասնագիտական հարցազրույցի հիման վրա:
 
ԱԱԳԼ մագիստրատուրա ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր.
 
1) մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ,
2) դիմորդի անձնագրի բնօրինակը և պատճենը,
3) բակալավրի դիպլոմի կամ ակադեմիական տեղեկագրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) բնօրինակն ու պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
4) ինքնակենսագրություն և 3 x 4 չափսի 2 լուսանկար,
5) զինվորական գրքույկի բնօրինակը և պատճենը,
6) հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցանկ (դրանց առկայության դեպքում)։
 
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԱԱԳԼ կրթության բաժին`+374 10 35 00 12, +374 95 222 851 հեռախոսահամարներով։
 
Փաստաթղթերն ընդունվում են նաև էլեկտրոնային տարբերակով՝ edu@yerphi.am, education.aanl@gmail.com էլեկտրոնային հասցեներով։

 

Նմանատիպ Նյութեր