«ՆՈՐ ՍԱՐՔԵՐ ՖԻԶԻԿԱՅԻ ԱՇԽԱՐՀԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ»․ Առաջին ալիք

ԱԱԳԼ երիտասարդ գիտնականներն աշխատանքներ են տանում նորաբաց թանգարան-փորձարարական սրահի արդիականացման ուղղությամբ: Հազարավարդ Ղումարյանն ու Դավիթ Մարտիրյանը դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ «100 գաղափար Հայաստանի համար» դրամաշնորհային ծրագրին և շահած գումարով ձեռք են բերել գիտասարքեր, որոնք էլ նվիրաբերել են ազգային լաբորատորիային։
Այս տարի ևս ԱԱԳԼ գիտաշխատողները դիմել են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին՝ "Raspberry Pi" գերժամանակակից սարքը ձեռք բերելու համար, որի տեխնոլոգիան նախատեսում է հեղափոխել հետազոտական և փորձարարական հնարավորությունները՝ առաջարկելով ճկունություն, բազմակողմանիություն և հզորություն մեկ կոմպակտ փաթեթում:
Երիտասարդ գիտաշխատողների առաջիկա ծրագրերից է «շրջիկ դպրոցը»։ Նախագծի հաջողության դեպքում  ձեռք կբերեն շրջիկ մեքենա և սարքավորումները կտանեն սահմանամերձ գյուղեր:
ԱԱԳԼ թանգարան-էքսպերիմենտարիումի արդիականացումը խթան է այցելուների կրթական մակարդակի բարձրացման և գիտությունն ավելի գրավիչ դարձնելու գործում։
Այստեղ պարբերաբար հյուրընկալվում են ուսանողներ և աշակերտներ՝ ծանոթանալու և անձամբ մասնակցելու ֆիզիկայի տարբեր բնագավառների գիտափորձերի:

 

Նմանատիպ Նյութեր