ԿԱՅԱՑԱՎ LANDAU WEEK 2023

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան հունիսի 22-29-ը կազմակերպել էր «Լանդաուի շաբաթ. տեսական ֆիզիկայի սահմանները» խորագրով միջազգային աշխատաժողով: Հետևելով Լանդաուի անվան տեսական ֆիզիկայի դպրոցի ավանդույթին՝ Լև Լանդաուի 115-րդ հոբելյանի առիթով ԱԱԳԼ-ում համախմբվել էին առաջատար տեսաբաններ, որոնք աշխատում են տարբեր ուղղություններով՝ սկսած կոնդենսացված նյութից մինչև աստղաֆիզիկա և տիեզերագիտություն:
Աշխատաժողովի հիմնական թեմաներն էին՝
• կոնդենսացված նյութի տեսական ֆիզիկա,
• հիդրոդինամիկա,
• փոխազդեցություններ և չափիչ դաշտեր,
• քվանտային գրավիտացիա և գրավիտացիոն ալիքներ,
• տիեզերագիտություն,
• մաթեմատիկական ֆիզիկա,
• քաոսի տեսություն,
• ոչ ստացիոնար գործընթացներ: