CEBAF արագացուցիչը տեղակայված է Թ. Ջեֆերսոնի անվան ազգային արագացուցչային կենտրոնում (JLab) և ավելի քան 25 տարի տրամադրում է աշխարհի ամենաբարձր ինտենսիվությամբ և բարձր ճշգրտությամբ բազմա-ԳէՎ էլեկտոնային փնջեր: Անդրադարձ կատարվեց Ջեֆերսոնի լաբորատորիայում հադրոնների ընթացիկ ուսումնասիրություններին և հետագա որոշ չափումներին, ինչպես նաև՝ քննարկվեց JLab-ի հզորության արդիականացման՝ մինչև 24 ԳէՎ հնարավորությունները: