ԱԱԳԼ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՖԻԶԻԿՈՍ ՀԱՐՈՒԹ ԱՎԱԳՅԱՆԻ ՍԵՄԻՆԱՐԸ

Հուլիսի 4-ին ԱԱԳԼ փորձարարական ֆիզիկայի բաժանմունքում տեղի ունեցավ սեմինար՝ ‹‹Նուկլոնի սպինի կառուցվածքը. ընթացիկ վիճակը և հետագա չափումները›› թեմայով:
CEBAF արագացուցիչը տեղակայված է Թ. Ջեֆերսոնի անվան ազգային արագացուցչային կենտրոնում (JLab) և ավելի քան 25 տարի տրամադրում է աշխարհի ամենաբարձր ինտենսիվությամբ և բարձր ճշգրտությամբ բազմա-ԳէՎ էլեկտոնային փնջեր: Անդրադարձ կատարվեց Ջեֆերսոնի լաբորատորիայում հադրոնների ընթացիկ ուսումնասիրություններին և հետագա որոշ չափումներին, ինչպես նաև՝ քննարկվեց JLab-ի հզորության արդիականացման՝ մինչև 24 ԳէՎ հնարավորությունները:
Զեկույցում Հ. Ավագյանը խոսեց հադրոնների կառուցվածքային տարրերի և հադրոնների հարաբերակցությունների ուսումնասիրությունների ու դրանց կարևորության մասին:

 

Նմանատիպ Նյութեր