ՈՉՀԵՐՄԻԹՅԱՆ ՖՈՏՈՆԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԵՄԻՆԱՐ՝ ԱԱԳԼ-ՈՒՄ

Փետրվարի 24-ին «Ոչհերմիթյան ֆոտոնիկա․ բացառիկ կետերից մինչև բացառիկ սենսորներ» թեմայով սեմինար վարեց ՀՀ ԳԱԱ Տեր-Միքայելյանի անվան ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի և Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ․գիտ․ թեկնածու Միքայել Խանբեկյանը։ Վերջին տարիներին ի հայտ է եկել նոր հետազոտական ուղղություն՝ ոչհերմիթյան ֆոտոնիկա, որն ուսումնասիրում է այդ համակարգերի հետաքրքիր և արդյունավետ կողմերը։ Մասնավորապես՝ այդպիսի համակարգերում հետաքրքիր են ոչհերմիթյան այլասերումները պարամետրիկ տարածությունում՝ «բացառիկ կետերը»։ Այս այլասերումները յուրահատուկ են նրանով, որ այդ կետերում ոչ միայն ռեզոնանսային հաճախությունները, այլ նաև համապատասխան մոդաները համընկնում են։ Ընդ որում՝ ոչհերմիթյան համակարգը ցուցաբերում է ուժեղ և անոմալ պարամետրային կախվածություն բացառիկ կետերի շուրջ, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել զգայուն սենսորներ։

Նմանատիպ Նյութեր