«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ / ԲՈԿ-ի 024 Ֆիզիկայի մասնագիտական խորհուրդ / ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ (AMIC) ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑՆ ԱԱԳԼ
ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ (AMIC) ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑՆ ԱԱԳԼ
Հուլիսի 6-ին Հայ բժիշկների միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելեցին Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (ԵրՖԻ): AMIC-ի և ԱԱԳԼ նախկին տնօրեն պրոֆեսոր Անի Ապրահամյանի ջանքերով էր, որ 2020 թվականին Հայաստանի բնակչության՝ հեղուկ թթվածնի և ազոտի կարիքը հոգալու համար կազմակերպվեց դրամահավաք: ԱԱԳԼ-ն ֆինանսական զգալի աջակցություն ստացավ Հայ-ամերիկյան բժշկական ընկերությունից (AAMS), Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայից (AAMA:Boston) և Բեյ շրջանի հայկական առողջապահական ասոցիացիայից (AHABA)՝ ձեռք բերելու արտադրական մեծ ծավալով և հզորությամբ նոր կրիոգեն կայան:
COVID-19 համավարակով պայմանավորված ծանր ժամանակահատվածում Հայաստանի բուժհիմնարկներում հեղուկ թթվածնի պահանջարկը կտրուկ ավելացել էր, և ԱԱԳԼ կրիոգեն կենտրոնն աշխատում էր 24/7 ռեժիմով՝ Հայաստանի հիվանդանոցներին ապահովելու անհրաժեշտ թթվածնի պաշարով: Այս ընթացքում ԱԱԳԼ-ի հին կրիոգեն կայանի աշխատանքը պարբերաբար խաթարվում էր, և նորի ձեռքբերումը խիստ անհրաժեշտություն էր:
Այցի շրջանակում Հայ բժիշկների միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելեցին կրիոգեն կենտրոն, որտեղ և տեղակայված է նրանց շնորհիվ ձեռքբերած թթվածնի նոր կայանը:
Հյուրերը ներկա գտնվեցին նաև կրիոգեն կենտրոնում տեղադրված «Թող հայ ժողովուրդն այլևս երբեք թթվածնի պակաս չունենա» գրվածքով հուշատախտակի բացման միջոցառմանը: