Հուլիսի 10-ին Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան հյուրընկալել էր ԱՄՆ Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր Պյոտր Ստեպանովին։ Պրոֆեսորը դասախոսություն կարդաց «Strong Electronic Correlations in Moiré Materials» թեմայով: Այնուհետ աշխատանքային քննարկում անցկացվեց Պ. Ստեպանովի և ԱԱԳԼ Նանոկառուցվածքների և նանոնյութերի հետազոտական գիտախմբի անդամների միջև, որոնց հետ համագործակցում է պրոֆեսորը: