ԱԱԳԼ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար, European Physical Journal Plus (Springer Nature) ամսագրի խմբագիր, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի գիտական գործունեությունը մշտապես բարձր գնահատականի է արժանանում միջազգային գիտական շրջանակներում՝ հայտնի պարբերականներում, գրքերում, այդ թվում՝ Anne Rooney, “The History of Physics”, Իտալիայի միջին դպրոցի դասագիրք` Cristina Cavazzuti, Laura Gandola, Roberto Odone, “Terra, acqua, aria” և այլն:
New Scientist ազդեցիկ ամսագիրը 2018 թ. օգոստոսի 9-ին գրում է. «Էյնշտեյնի հարաբերականության տեսության հիմնարար դրույթը՝ լույսի արագության հաստատունությունը անկախ դիտորդի արագությունից, այժմ ապացուցվել է աննախադեպ ճշգրտությամբ: Հայաստանից ԱԱԳԼ գիտնականներ Վահագն Գուրզադյանը և Ամուր Մարգարյանը օգտագործել են Ֆրանսիայի Եվրոպական սինքրոտրոնային ճառագայթման կենտրոնում կատարված երկու գիտափորձերի տվյալները՝ լույսի արագության հնարավոր փոփոխության նշաններ փնտրելու նպատակով: Երկու գիտափորձերը կատարվել են մեծ ճշգրտությամբ, հաշվի են առնվել բազմաթիվ հնարավոր խոտորումներ, նշում է Գուրզադյանը»:
Գուրզադյանի և գործընկերների մի շարք հոդվածներ, այդ թվում՝ "Inverse Compton testing of fundamental physics and the cosmic background radiation", “A new limit on the light speed isotropy from the GRAAL experiment at the ESRF", ներառված են Վիքիպեդիայի հանրագիտարանային Modern searches for Lorentz violation հոդվածում, որպես լույսի արագության ինվարիանտության վերաբերյալ գոյություն ունեցող լավագույն տվյալներ:
Phys.Org (Springer), Science Daily-ն անդրադառնում են լազերային արբանյակային հետազոտություններին, որ դրանք այժմ ճշգրտորեն արտացոլում են Երկրի մակընթացային խոտորումները: Նշվում է, որ ստացվել են լազերային արբանյակային չափման ամենաճշգրիտ տվյալներ Հարաբերականության ընդհանուր տեսության վերաբերյալ Գուրզադյանի և գործընկերների կողմից LARES արբանյակով. V. G. Gurzadyan, I. Ciufolini, H. G. Khachatryan, S. Mirzoyan, A. Paolozzi, G. Sindoni “On the Earth’s tidal perturbations for the LARES satellite”:
Գուրզադյանի կողմից ապացուցված թեորեմը՝ Gurzadyan theorem, սահմանում է գնդաձև մարմնի և կետային մարմնի գրավիտացիոն դաշտերի համարժեքության ընդհանուր ֆունկցիան։ Թեորեմը վերաբերում է Նյուտոնի Shell theorem-ի առաջին դրույթին, սակայն ոչ երկրորդին, այն է՝ թաղանթի ներսում գրավիտացիոն ուժի բացակայությունը։ Վ. Գուրզադյանի թեորեմը ընգրկված է ֆիզիկայի ինտերնետային դասագրքում (physics manual website ), այն կիրառվում է կոսմոլոգիական ընթացիկ ուսումնասիրություններում:
Gurzadyan-Savvidy (GS) relaxation –ը Գուրզադյանի և Ջորջ Սավվիդիի կողմից մշակված տեսություն է գրավիտացիոն համակարգերի, ինչպիսիք են աստղակույտերը և գալակտիկաները, դինամիկայի վերաբերյալ:
Գուրզադյանը մասնակցել է XXII Սոլվեյի ֆիզիկայի գիտաժողովին (Solvay conferences on physics) 2001-ին, որպես Հայաստանից երկրորդ գիտնականը, որ զեկուցել է այդ համբավավոր գիտաժողովներում՝ Վիկտոր Համբարձումյանից հետո (1958 թ.):
Գուրզադյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 14 թեկնածուական (PhD) ատենախոսություն (2 Իտալիայում):
Ավելին՝
Ignazio Ciufolini, Richard Matzner, Vahe Gurzadyan and Roger Penrose
A new laser-ranged satellite for General Relativity and space geodesy: III. De Sitter effect and the LARES 2 space experiment
https://epjc.epj.org/.../100.../10052_2017_Article_5339.html
Gurzadyan theorem
https://en.wikipedia.org/wiki/Gurzadyan_theorem
Gurzadyan-Savvidy relaxation
https://en.wikipedia.org/wiki/Gurzadyan-Savvidy_relaxation