2021-2023 թթ. շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը
Սեպտեմբերի 15-ին կայացավ ԱԱԳԼ «Միջուկային ֆիզիկա և տարրական մասնիկների ֆիզիկա» մագիստրոսական ծրագրով ուսանող 2021-2023 թթ. շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
Ուսանողներ՝
• Արտակ Ղազարյան, գիտական ղեկավար՝ Վ. Հարությունյան,
• Արթուր Հողմրցյան, գիտական ղեկավար՝ Հ. Մարուքյան,
• Աշոտ Համբարձումյան, գիտական ղեկավար՝ Ա. Իոաննիսյան:
ԱԱԳԼ տնօրեն Գևորգ Քառյանը և դասախոսական կազմը հանդես եկան շնորհավորական ուղերձով: