ՔՎԱՆՏԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԱԱԳԼ (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) քվանտային տեխնոլոգիաների բաժանմունքը ստեղծվել է 2022 թվականին: Բաժանմունքի աշխատակիցները զբաղվում են քվանտային տեխնոլոգիաների տեսական հաշվարկներով, իսկ հետազոտությունների արդյունքները տպագրվում են առաջատար գիտական պարբերականներում։
Սկզբնավորումից ի վեր բաժանմունքում իրականացվել են հետևյալ աշխատանքները․
-
մշակվել է քվանտային համակարգիչների նոր մոդել, ինչը քվանտային հատկություններից օգտագործում է միայն քվանտային զուգահեռումը,
-
ուսումնասիրվել է քվանտային և դասական միաչափ Իզինգի մոդելը, դրանց փուլերը և փուլային անցումները,
-
ուսումնասիրվել է SSH տոպոլոգիական ցանցի մոդելը PT-սիմետրիկ պոտենցիալի առկայության դեպքում,
-
մասնակցություն հիբրիդային քվանտային համակարգերի փորձարարական ուսումնասիրությանը, ինչը ներառում է գերհաղորդիչ շղթա և լազերով գրգռված ատոմներ, իրականացնել ճառագայթման օպտիմալ փոխանցումը միկրոալիքային և օպտիկական տիրույթների միջև՝ քվանտային ինտերնետը քվանտային համակարգիչներով իրականացնելու համար,
-
պարզաբանվել է մագնիսական դաշտի ազդեցությունը դասական հավասարակշիռ լիցքերի և նրանց թերմոստատի վրա,
-
գտնվել է տեքստերի համառոտագրման լավագույն այբուբենը,
-
մոդելի վրա հետազոտվել է կուտակված և դիսիպացված էներգիաների կապը և տարբերությունը ֆիզիկական համակարգերում,
-
ներմուծվել և հետազոտվել է թերմոդինամիկական սելեկցիայի գաղափարը,
-
հայտնաբերվել է տեքստերում բանալի բառերի զտման էֆեկտիվ, ոչ-ուղղորդված մեթոդ,
-
քվանտային օպտիկայում նկարագրվել է աղմուկների առաջացման ընդհանուր մեխանիզմը՝ ցույց տալով դրա դեմ պայքարի միջոցը:
Տես ավելին