ՖԻԶԻԿԱՅԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆ
ԱԱԳԼ(ԵրՖԻ)՝ Ֆիզիկայի Կիրառական Հետազոտությունների Բաժինը (ՖԿՀԲ) իրականացնում է հետազոտություններ նյութագիտության ոլորտում։ Բաժնի թիրախային ուղղություններից է ճառագայթման (էլեկտրոնային, պրոտոնային փնջեր) ազդեցության ուսումնասիրությունը նյութի ֆիզիկական, օպտիկական և կենսաբանական հատկությունների վրա։ Լայնածավալ հետազոտություններ են անցկացվում լայն արգելված գոտիով նյութերի օգտագործմամբ և դրանց կիրառական նշանակության վեր հանման ուղղությամբ (սցինտիլյացիա, դոզիմետրեր և լյումինեսցենտային խողովակներ, միջուկային էներգետիկայի համար նյութեր)։
Հեռանկարային ուղղություններից են նաև.
-
ճառագայթակայուն ջերմակարգավորիչ ծածկանյութերի մշակումը տիեզերական սարքավորումների համար,
-
տատանվող լարերի տեխնոլոգիաների կիրառումը արագացուցչային ֆիզիկայում,
-
ռադիո-կրիոկենսաբանությունն ու ռադիոէկոլոգիան։
Բաժնի աշխատակիցներն իրականացնում են փորձեր էներգիական բաշխվածությամբ ռենտգեն-ֆլյուրեսցենտային վերլուծիչի, LUMEN սարքի, տատանվող լարերի տեխնոլոգիաների և վակուումային սարքավորումների օգտագործմամբ։ Հետազոտությունների արդյունքները տպագրվում են բարձր վարկանիշ ունեցող միջազգային ամսագրերում։
Համագործակցություն
-
DESY, Համբուրգ
-
JINR, Դուբնա
-
Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
-
MAX-LAB, Շվեդիա
-
Նոտր Դամի համալսարան, ԱՄՆ
-
Երևանի պետական համալսարան
-
CANDLE սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ
-
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, Աշտարակ
-
Հայաստանի պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն
-
HTM-Reetz GmbH, Բեռլին, Գերմանիա
-
UNIST, Կորեա
Գիտաժողովներ
2019 թ. Նոտր Դամի համալսարանի, ԱՄՆ և «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հետ համատեղ, ՖԿՀԲ կողմից Երևանում կազմակերպվել է «Միջուկային և ճառագայթային ֆիզիկա և նյութագիտություն» թեմայով միջազգային գիտաժողով, որին մասնակցել են շուրջ 75 գիտնականներ տարբեր երկրներից։
Կրթության և աշխատանքի հնարավորություն
Ուսանողներն ու երիտասարդ հետազոտողները կարող են դիմել ՖԿՀԲ՝ մասնակցելու ասպիրանտական ծրագրերին, ինչպես նաև կատարելու հետազոտություններ JINR, «Ֆրանկի անվան նեյտրոնային ֆիզիկյաի լաբորատորիա» (Դուբնա), Նոտր Դամի համալսարան (ԱՄՆ), «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարան և այլ գործընկեր հաստատություններում։ Բակալավրիատի, մագիստրատրայի ուսունողները և առաջին կուրսի ասպիրանտները կարող են ակտիվորեն մասնակցել Դուբնայում ամեն տարի տեղի ունեցող «Ամառային Ուսանողական ծրագրին»՝ խորացնելով իրենց գիտելիքները ճառագայթային ֆիզիկա, նեյտրոնային ֆիզիկա, տեսական ֆիզիկա, կոնդենսացված միջավայրի ֆիզիկա և այլ մասնագիտություններով։
Տես ավելին