ՊԱՅՄԱՆԱԳԻՐ № /
Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, «Ա. Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» Հիմնադրամի և միջև թ.-ին կնքված № պայմանագիրը (այսուհետ` «Թեմայի պայմանագիր»),
ը, որը սույն պայմանագրի հետագա շարադրանքում` անվանվում է «Թեմայի Ղեկավար», մի կողմից
և
«Ա. Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» Հիմնադրամը (այսուհետ` «Հիմնադրամ») ի դեմս տնօրեն Գևորգ Քառյանի, որը գործում է Հիմնադրամի կանոնանդրության հիման վրա, մյուս կողմից,
հետագա շարադրանքում միասին անվանվելով «Կողմեր», իսկ յուրաքանչյուրը առանձին` «Կողմ», կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Սույն պայմանագրի պայմաններին համապատասխան, Հիմնադրամը պարտավորվում է Թեմայի Ղեկավարին յուրաքանչյուր ամիս վճարել Թեմայի պայմանագրով սահմանված գումարը, իսկ Թեմայի ղեկավարը պարտավորվում է ամբողջությամբ իրականացնել Թեմայի պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորություները, ինչպես նաև պատշաճ կերպով կատարել պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին Թեմայի պայմանագրով սահմանված աշխատանքները (այսուհետ՝ «Թեմայի աշխատանքներ»):
2. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
2.1. Թեմայի պայմանագրով սահմանված Թեմայի աշխատանքները կատարել անձամբ, ինչպես նաև Թեմայի կատարման համար, ներգրավել երրորդ անձանց՝ Թեմայի կատարողների:
3. ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
3.1. Թեմայի Ղեկավարը երաշխավորում է աշխատանքների կատարման համար իր պատշաճ մասնագիտական որակավորումը և քաղաքացիաիրավական իրավունակությունը:
4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Թեմայի ղեկավարը պարտավոր է ՝
4.2. Թեմայի պայմանագրի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցներն օգտագործել Թեմայի պայմանագրով սահմանված նպատակներով և չափաքանակներով, 4.3. Թեմայի աշխատանքները կատարել Թեմայի պայմանագրի առաջադրանքին համապատասխան, 4.4. Հիմնադրամին ներկայացնել Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման յուրաքանչյուր 12-ամսյա փուլի մասին ընթացիկ հաշվետվություն, իսկ Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտից հետո` ամփոփիչ հաշվետվություն: Ընթացիկ հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր փուլի իրականացման ժամկետի սկզբից հաշված 12-րդ ամսվա առաջին 20-օրյակում, իսկ ամփոփիչ հաշվետվությունը` Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ավարտից առաջ` 10 օրվա ընթացքում, 4.5. Հիմնադրամին տեղեկացնել իր և (կամ) Թեմայի պայմանագրի կատարողների, երկու ամսից ավելի բացակայելու մտադրության մասին՝ բացակայությունից առնվազն մեկ շաբաթ առաջ, 4.6. Թեմայի պայմանագրով նախատեսված արդյունքը ստանալու անհնարինությունը հայտնաբերելու կամ աշխատանքը շարունակելու աննպատակահարմարության մասին անհապաղ տեղեկացնել Հիմնդրամին: 4.7. Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքների դիմաց Կոմիտեի կողմից գումարները չվճարելու դեպքում միակողմանի լուծել սույն Պայմանագիրը: 4.8. Թեմայի պայմանագրով նախատեսված հետազոտության արդյունքներին վերաբերող գիտական հրապարակումների մեջ` ներառյալ գիտաժողովի նյութերը (proceedings), հիշատակել Հիմնադրամի անվանումը։ 4.9. Հիմնադրամը իրավունք ունի՝ 4.10. Չհաստատել Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման յուրաքանչյուր 12-ամսյա փուլի մասին ընթացիկ հաշվետվությունը, ինչպես նաև ամփոփիչ հաշվետվությունը, եթե Թեմայի ղեկավարը թույլ է տվել Թեմայի պայմանագրի պայմանների խախտում: 4.11. Թեմայի պայմանագրի ընթացքում տնօրինել Թեմայի պայմանագրի նախահաշվի «Այլ ծախսեր» հոդվածի «Վերադիր ծախսեր» ենթահոդվածով նախատեսված միջոցները իր մատուցած ծառայությունների ծախսերը հոգալու նպատակով, 4.12. Հիմնադրամի գիտական խորհրդի և Թեմայի պայմանագրի կատարողների համաձայնությամբ Կոմիտե ներկայացնել միջնորդություն՝ Թեմայի ղեկավարի կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության հիմքով Թեմայի ղեկավարի փոփոխություն կատարելու մասին: 4.13. Հիմնադրամը պարտավոր է՝ 4.14. Թեմայի Ղեկավարին տեղյակ պահել Թեմայի աշխատանքների իրականացման վերաբերյալ Կոմիտեից ստացված ֆինանսական, կազմակերպչական և Թեմայի պայմանագրից բխող այլ հարցերով ընդունված որոշումների, հրամանների, հրահանգների մասին, 4.15. Հետազոտության ավարտվելու օրվա դրությամբ չօգտագործված ֆինանսական միջոցները մեկշաբաթյա ժամկետում վերադարձնել Կոմիտեի համապատասխան հաշվին:5. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
5.1. Հիմնադրամը պարտավորվում է Թեմայի պայմանագրի միջոցներից և Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար, Թեմայի Ղեկավարին յուրաքանչյուր ամիս վճարել վարձատրություն՝ , ( հազար ) ՀՀ դրամի չափով (այսուհետ` «Վարձատրություն»):
5.2. Կողմերը համաձայնվում են, որ սույն պայմանագրի 5.1 կետում նշված վարձատրության գումարը Հիմնադրամը Թեմայի Ղեկավարին է վճարում մինչև հաջորդ ամսվա 15-ը` անկանխիկ հաշվարկով` սույն պայմանագրի ստորագրության տողից առաջ նշված` Թեմայի Ղեկավարի բանկային հաշվին դրամական փոխանցում կատարելու միջոցով: 5.3. Սույն պայմանագրի 5.1. կետում նշված գումարն իր մեջ ներառում այդ կապակցությամբ վճարման ենթակա բոլոր հարկերի և պարտադիր այլ վճարների գումարները, և համապատասխան հարկային ու այլ պարտավորությունները, որոնք կատարվում են Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն: 5.4. Սույնով Կողմերը համաձայնվում են, որպեսզի Հիմնադրամը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարի անհրաժեշտ բոլոր ֆինանսական գործողությունները և վճարումները Թեմայի պայմանագրի նախահաշվի՝ «Այլ ծախսեր» հոդվածի «Սարքեր, նյութեր և ծառայություններ» և «Գործուղումներ» ենթահոդվածներով Թեմայի պայմանագրին հատկացված միջոցների հաշվին (սահմաններում)՝ Թեմայի ղեկավարի կողմից Հիմնադրամին ներկայացված գրավոր հանձնարարականի և(կամ) պահանջագրի հիման վրա։ 5.5. Կողմերը համաձայնվում են, որ Հիմնադրամը իրականացնելու է Թեմայի պայմանագրով սահմանված ֆինանսական միջոցների տնօրինումը, ինչպես նաև սույն պայմանագրի 5.4 կետում նշված ֆինանսական գործառույթները և վճարումները, քանի դեռ Կոմիտեի և(կամ) Թեմայի ղեկավարի կողմից Հիմնադրամին չի ներկայացվել գրավոր հանձնարարական և(կամ) պահանջագիր Թեմայի պայմանագրով սահմանված ֆինանսական միջոցների տնօրինումը դադարեցնելու մասին: 5.6. Կողմերը համաձայնվում են, որ սույն պայմանագրի 5.1 կետում նշված վարձատրության գումարը Հիմնադրամը Թեմայի ղեկավարին է վճարում մինչև հաջորդ ամսվա 15-ը` անկանխիկ հաշվարկով` սույն պայմանագրի ստորագրության տողից առաջ նշված` Թեմայի ղեկավարի բանկային հաշվին դրամական փոխանցում կատարելու միջոցով: 5.7. Սույն պայմանագրի 5.1 կետում նշված գումարը Հիմնադրամը վճարում է Թեմայի ղեկավարին՝ բացառապես Թեմայի պայմանագրով նախատեսված ֆինանսավորման գումարը Հիմնադրամի բանկային հաշվին փոխանցվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: 5.8. Կողմերը համաձայնվում են, որ եթե Թեմայի պայմանագրով և ֆինանսական նախահաշվով սահմանված գումարը չի փոխանցվում Հիմնադրամի բանկային հաշվին, ապա Հիմնադրամը Թեմայի Ղեկավարին համապատասխանաբար չի փոխանցելու սույն պայմանագրի 5.1 կետում նշված վարձատրության գումարը: 5.9. Սույն պայմանագրով չկարգավորված և թեմայի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական այլ ծախսերը, կողմերի համաձայնությամբ կատարվելու են Թեմայի պայմանագրի ֆինանսական միջոցների հաշվին՝ Հիմնադրամին ուղղված Թեմայի Ղեկավարի գրավոր հանձնարարականի հիման վրա:6. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
6.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում և դրա պայմանները Կողմերի համար պարտադիր են դառնում՝ թ., պահից և գործում է մինչև Թեմայի պայմանագրով սահմանված աշխատանքների իրականացման ժամկետի ավարտը` թ.,
6.2. Սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած են համարվում դրա առարկայի վերաբերյալ Կողմերի միջև նախկինում եղած բանավոր կամ գրավոր համաձայնություններն ու պայմանավորվածությունները: 6.3. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել և (կամ) սույն պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել պայմանավորված Թեմայի պայմանագրի կասեցումով: 6.4. Սույն պայմանագրի առանձին դրույթի կամ մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս դրույթների կամ մասերի անվավերությանը:7. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7.1. Սույն պայմանագրի ցանկացած փոփոխություն կամ լրացում վավերական է, եթե կնքված է գրավոր ձևով:
8. ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
8.1. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել Կողմերի գրավոր համաձայնությամբ:
9. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
9.1. Կողմերը կրում են գույքային և այլ պատասխանատվություն սույն պայմանագրից բխող իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և այլ նորմատիվ ակտերին համապատասխան:
9.2. Կողմերը ազատվում են պատասխանատվությունից սույն պայմանագրով իրենց պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար, եթե դրանց չկատարումը հանդիսանում է անհաղթահարելի ուժի հանգամանքների հետևանք:10. ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
10.1. Սույն պայմանագրի նկատմամբ, ներառյալ` Կողմերի իրավունքների և պարտականությունների բովանդակության, մեկնաբանման, կատարման, չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքների, դադարման, առոչինչ լինելու և դրա հետևանքների, պայմանագրից ծագող պահանջի զիջման և պարտքի փոխանցման առնչությամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ իրավական ակտերը:
10.2. Սույն պայմանագրից կամ դրա կապակցությամբ ծագող բոլոր վեճերը, տարաձայնությունները և պահանջները, ներառյալ՝ դրա կատարմանը, խախտմանը, դադարեցմանը կամ անվավերությանը վերաբերող, ենթակա են կարգավորման` Կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների ճանապարհով, իսկ, համաձայնության չհասնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության իրավասու դատական ատյաններում:11. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
11.1. Սույն պայմանագրի դրույթները մեկնաբանելիս` Կողմերը, ինչպես նաև դատարանը պետք է ելնեն դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Այդպիսին պարզ չլինելու դեպքում պայմանագրի որոշակի դրույթի մեկնաբանությունը որոշվում է` այն սույն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:
12. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
12.1. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր Կողմին տրվում է մեկական օրինակ:
ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԻՄՆԱԴՐԱՄ
ԹԵՄԱՅԻ ՂԵԿԱՎԱՐ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ № /
Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Թեմայի ղեկավար՝ ի (այսուհետ` «Թեմայի ղեկավար») և «Ա. Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» Հիմնադրամի միջև թ.-ին կնքված № պայմանագիրը (այսուհետ` «Թեմայի պայմանագիր»),
ը, որը սույն պայմանագրի հետագա շարադրանքում` անվանվում է «Թեմայի Կատարող», մի կողմից
և
«Ա. Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» Հիմնադրամը (այսուհետ` «Հիմնադրամ») ի դեմս տնօրեն Գևորգ Քառյանի, որը գործում է Հիմնադրամի կանոնանդրության հիման վրա, մյուս կողմից,
հետագա շարադրանքում միասին անվանվելով «Կողմեր», իսկ յուրաքանչյուրը առանձին` «Կողմ», կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Սույն պայմանագրի պայմաններին համապատասխան, Հիմնադրամը պարտավորվում է Թեմայի պայմանագրի շրջանակներում՝ Թեմայի կատարողին յուրաքանչյուր ամիս վճարել Թեմայի պայմանագրով սահմանված գումարը, իսկ Թեմայի կատարողը պարտավորվում է պատշաճ կերպով կատարել իրեն առաջադրված խնդիրները և հանձնարարված աշխատանքները` Թեմայի պայմանագրի իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին Թեմայի պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան (այսուհետ՝ «Թեմայի աշխատանքներ»):
2. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
2.1. Թեմայի կատարողը Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարում է անձամբ:
2.2. Թեմայի Կատարողը պարտավոր է Թեմայի պայմանագրով նախատեսված հետազոտության արդյունքներին վերաբերող գիտական հրապարակումների մեջ` ներառյալ զեկույցների թեզիսները, հիշատակել Հիմնադրամի անվանումը։3. ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
3.1. Թեմայի Կատարողը երաշխավորում է աշխատանքների կատարման համար իր պատշաճ մասնագիտական որակավորումը և քաղաքացիաիրավական իրավունակությունը:
4. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
4.1. Հիմնադրամը պարտավորվում է Թեմայի պայմանագրի միջոցներից և Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար, Թեմայի Կատարողին յուրաքանչյուր ամիս վճարել վարձատրություն՝ , ( հազար ) ՀՀ դրամի չափով (այսուհետ` «Վարձատրություն»):
4.2. Սույն պայմանագրի 4.1. կետում նշված գումարն իր մեջ ներառում այդ կապակցությամբ վճարման ենթակա բոլոր հարկերի և պարտադիր այլ վճարների գումարները, և համապատասխան հարկային ու այլ պարտավորությունները, որոնք կատարվում են Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն: 4.3. Կողմերը համաձայնվում են, որ սույն պայմանագրի 4.1 կետում նշված վարձատրության գումարը Հիմնադրամը Թեմայի Կատարողին է վճարում մինչև հաջորդ ամսվա 15-ը` անկանխիկ հաշվարկով` սույն պայմանագրի ստորագրության տողից առաջ նշված` Թեմայի Կատարողի բանկային հաշվին դրամական փոխանցում կատարելու միջոցով: 4.4. Սույն պայմանագրի 4.1 կետում նշված գումարը Հիմնադրամը վճարում է Թեմայի Կատարողին՝ բացառապես Թեմայի պայմանագրով նախատեսված ֆինանսավորման գումարը Հիմնադրամի բանկային հաշվին փոխանցվելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում: 4.5. Կողմերը համաձայնվում են, որ եթե Թեմայի պայմանագրով և ֆինանսական նախահաշվով սահմանված գումարը չի փոխանցվում Հիմնադրամի բանկային հաշվին, ապա Հիմնադրամը Թեմայի Կատարողին համապատասխանաբար չի փոխանցելու սույն պայմանագրի 4.1 կետում նշված վարձատրության գումարը: 4.6. Սույն պայմանագրով չկարգավորված և Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական այլ ծախսերը, Կողմերի համաձայնությամբ կատարվելու են Թեմայի պայմանագրի ֆինանսական միջոցների հաշվին, Թեմայի ղեկավարի՝ Հիմնադրամին ուղղված գրավոր հանձնարարականի հիման վրա: 4.7. Թեմայի պայմանագրով նախատեսված հետազոտության արդյունքներին վերաբերող գիտական հրապարակումների մեջ` ներառյալ գիտաժողովի նյութերը (proceedings), հիշատակել Հիմնադրամի անվանումը։5. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում և դրա պայմանները Կողմերի համար պարտադիր են դառնում սույն ժամկետի սկիզբ՝ թ., և գործում է մինչև Թեմայի պայմանագրով սահմանված աշխատանքների իրականացման ժամկետի ավարտը` թ.,
5.2. Սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած են համարվում դրա առարկայի վերաբերյալ Կողմերի միջև նախկինում եղած բանավոր կամ գրավոր համաձայնություններն ու պայմանավորվածությունները: 5.3. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել և (կամ) սույն պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել՝ պայմանավորված Թեմայի պայմանագրի կասեցումով: 5.4. Սույն պայմանագրի առանձին դրույթի կամ մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս դրույթների կամ մասերի անվավերությանը:6. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
6.1. Սույն պայմանագրի ցանկացած փոփոխություն կամ լրացում վավերական է, եթե կնքված է գրավոր ձևով:
7. ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
7.1. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել Կողմերի գրավոր համաձայնությամբ:
7.2. Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքների դիմաց Կոմիտեի կողմից գումարները չվճարվելու դեպքում Հիմնադրամը իրավունք ունի միակողմանի լուծել սույն Պայմանագիրը:8. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
8.1. Կողմերը կրում են գույքային և այլ պատասխանատվություն սույն պայմանագրից բխող իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և այլ նորմատիվ ակտերին համապատասխան:
1.1. Կողմերը ազատվում են պատասխանատվությունից սույն պայմանագրով իրենց պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար, եթե դրանց չկատարումը հանդիսանում է անհաղթահարելի ուժի հանգամանքների հետևանք:9. ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
9.1. Սույն պայմանագրի նկատմամբ, ներառյալ` Կողմերի իրավունքների և պարտականությունների բովանդակության, մեկնաբանման, կատարման, չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքների, դադարման, առոչինչ լինելու և դրա հետևանքների, պայմանագրից ծագող պահանջի զիջման և պարտքի փոխանցման առնչությամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ իրավական ակտերը:
9.2. Սույն պայմանագրից կամ դրա կապակցությամբ ծագող բոլոր վեճերը, տարաձայնությունները և պահանջները, ներառյալ՝ դրա կատարմանը, խախտմանը, դադարեցմանը կամ անվավերությանը վերաբերող, ենթակա են կարգավորման` Կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների ճանապարհով, իսկ, համաձայնության չհասնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության իրավասու դատական ատյաններում:10. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
10.1. Սույն պայմանագրի դրույթները մեկնաբանելիս` Կողմերը, ինչպես նաև դատարանը պետք է ելնեն դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Այդպիսին պարզ չլինելու դեպքում պայմանագրի որոշակի դրույթի մեկնաբանությունը որոշվում է` այն սույն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:
11. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
11.1. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր Կողմին տրվում է մեկական օրինակ:
ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԻՄՆԱԴՐԱՄ
ԹԵՄԱՅԻ ԿԱՏԱՐՈՂ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Ծառայությունների վճարովի մատուցման
«Ա. Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» Հիմնադրամը, որը սույն պայմանագրի հետագա շարադրանքում անվանվում է «Պատվիրատու», ի դեմս տնօրեն Գևորգ Քառյանի, որը գործում է Պատվիրատուի կանոնանդրության հիման վրա, մի կողմից,
և
(ՀԾՀ՝ ), որը սույն պայմանագրի հետագա շարադրանքում` անվանվում է «Կատարող», մյուս կողմից,
հետագա շարադրանքում միասին անվանվելով «Կողմեր», իսկ յուրաքանչյուրը առանձին` «Կողմ», կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Սույն պայմանագրի պայմաններին համապատասխան, Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի առաջադրանքով մատուցել սույն պայմանագրի 1.2 կետում նշված ծառայությունները (այսուհետ՝ «Ծառայություններ»), իսկ Պատվիրատուն պարտավորվում է Ծառայությունների համար Կատարողին վճարել սույն պայմանագրի 7.1 կետում նշված վարձատրությունը:
1.2. Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի առաջադրանքով իրականցնել՝ աշխատանքները:
2. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ
2.1. Ծառայությունները Կատարողի կողմից մատուցվում են անձամբ՝ պահպանելով անտանգության նորմերի և կանոնների պահանջները: Կատարողը այլ անձանց սույն պայմանագրով իր պարտավորությունների կատարմանը մաuնակից է դարձնում միայն Պատվիրատուի համաձայնությամբ:
2.2. Կատարողը պարտավորվում է Ծառայություններ մատուցելիս հետևել Պատվիրատուի կամ նրա կողմից լիազորված այլ անձի ցուցումներին և պահանջներին:
2.3. Ծառայությունները մատուցվում են Պատվիրատուի կողմից սահմանված ժամկետներում և պատվիրատուի նյութերով:
2.4. Ծառայությունների մատուցման հետ կապված հարցերը Կատարողի կողմից կլուծվեն ինքնուրույն, սակայն սույն պայմանագրի 2.2 կետի հաշվառմամբ:
3. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԸ
3.1. Պատվիրատուն իրավունք ունի հuկողություն իրականացնել մատուցվող Ծառայությունների ընթացքի և որակի, դրանց կատարման ժամկետների պահպանման` առանց միջամտելու Կատարողի oպերատիվ տնտեuական գործունեությանը:
3.2. Ծառայությունները սույն պայմանագրի խախտմամբ մատուցելու դեպքում Պատվիրատուն իրավունք ունի, իր ընտրությամբ, Կատարողից պահանջել`3.2.1 ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու թերությունները.
3.2.2 համաչափորեն նվազեցնելու Վարձատրությունը.
3.2.3 հատուցելու թերությունների վերացման համար իր կատարած ծախuերը:
4. ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
4.1. Կատարողը երաշխավորում է Ծառայությունների մատուցման համար իր պատշաճ մասնագիտական որակավորումը և քաղաքացիաիրավական իրավունակությունը, ինչպես նաև անվտանգության նորմերի և կանոնների պահանջների իմածությունը:
5. ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
5.1. Կատարողը Ծառայությունների մատուցումը սկսում է թ-ին և ավարտում է մինչև թ-ը:
6. ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
6.1. Ծառայությունների հանձնում-ընդունումը իրականացվում է սույն պայմանագրի 6.2 կետում նշված փաստաթղթերը վավերացնելու միջոցով:
6.2. Ծառայությունների հանձնում-ընդունումը համարվում է կատարված Պատվիրատուի Տնօրենի (կամ նրա լիազորած անձի) կողմից Կատարողից ստացած համապատասխան կատարողական ակտը վավերացնելու պահից:
7. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
7.1. Պատվիրատուն պարտավոր է Ծառայությունների համար յուրաքանչյուր ամիս կամ միանվագ վճարել՝ () ՀՀ դրամ (այսուհետ` «Վարձատրություն»):
7.2. Վարձատրությունը վճարվում է Կատարողի ներկայացված կատարողական ակտը Պատվիրատուի կողմից ստորագրելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում` անկանխիկ հաշվարկով` սույն պայմանագրի ստորագրության տողից առաջ նշված` Կատարողի բանկային հաշվին դրամական փոխանցում կատարելու միջոցով:
7.3. Սույն պայմանագրի 7.1 կետում նշված գումարն իր մեջ ներառում այդ կապակցությամբ վճարման ենթակա բոլոր հարկերի և պարտադիր այլ վճարների գումարները, և համապատասխան հարկային ու այլ պարտավորությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն:
8. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ
8.1. Կողմերը ստանձնում են պայմանագրի հետ կապված մի Կողմից մյուս Կողմին ուղղակի կամ միջնորդավորված կերպով տրամադրված ցանկացած տեղեկատվության և փաստաթղթերի չհրապարակման պարտավորություններ` անկախ նրանից, թե երբ է այդպիսի տեղեկատվությունը տրամադրվել` մինչև սույն պայմանագրի գործողության ժամկետի լրանալը, թե` լրանալուց հետո:
8.2. Տեղեկատվության չհրապարակման պարտավորությունը չի տարածվում հանրամատչելի տեղեկատվության, ինչպես նաև այն տեղեկատվության վրա, որը հայտնի կդառնա ոչ պայմանագրի Կողմի մեղքով:
9. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
9.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում և դրա պայմանները Կողմերի համար պարտադիր են դառնում սույն պայմանագրի կնքման (Կողմերի ստորագրման) պահից և գործում է մինչև Կողմերի կողմից սույն պայմանագրով որոշված պարտականությունների լրիվ կատարումը:
9.2. Սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած են համարվում դրա առարկայի վերաբերյալ Կողմերի միջև նախկինում եղած բանավոր կամ գրավոր համաձայնություններն ու պայմանավորվածությունները:
9.3. Սույն պայմանագրի առանձին դրույթի կամ մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս դրույթների կամ մասերի անվավերությանը:
10. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.1. Սույն պայմանագրի ցանկացած փոփոխություն կամ լրացում վավերական է, եթե կնքված է գրավոր ձևով:
11. ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
11.1. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել Կողմերի գրավոր համաձայնությամբ:
11.2. Կատարողը իրավունք ունի հրաժարվել սույն պայմանագիրը կատարելուց՝ Պատվիրատուի վնասները լրիվ հատուցլու պայմանով:
12. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
12.1. Կողմերը կրում են գույքային և այլ պատասխանատվություն սույն պայմանագրից բխող իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և այլ նորմատիվ ակտերին համապատասխան:
12.2. Ծառայությունների մատուցման ժամկետները խախտելու դեպքում` ուշացված յուրաքանչյուր օրվա համար Պատվիրատուն կարող է (իրավունք ունի) Կատարողին ներկայացնել պահանջ վճարել տույժ` Վարձատրության 0,05% չափով, բայց ոչ ավելի քան սույն Պայմանագրի արժեքի 5%:
12.3. Վճարումների ժամկետները խախտելու դեպքում` ուշացված յուրաքանչյուր օրվա համար Կատարողը կարող է (իրավունք ունի) Պատվիրատուին ներկայացնել պահանջ վճարել տույժ` Վարձատրության՝ 0,05% չափով, բայց ոչ ավելի քան սույն Պայմանագրի արժեքի 5%:
12.4. Սույն պայմանագրի կատարման անհնարինության դեպքում, որը ծագել է Պատվիրատուի մեղքով կամ այնպիuի հանգամանքներից, որոնց համար Կողմերից որևէ մեկը պատաuխանատվություն չի կրում, Պատվիրատուն Կատարողին հատուցում է նրա կատարած փաuտացի ծախuերը:
12.5. Կողմերը ազատվում են պատասխանատվությունից սույն պայմանագրով իրենց պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար, եթե դրանց չկատարումը հանդիսանում է անհաղթահարելի ուժի հանգամանքների հետևանք:
13. ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
13.1. Սույն պայմանագրի նկատմամբ, ներառյալ` Կողմերի իրավունքների և պարտականությունների բովանդակության, մեկնաբանման, կատարման, չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքների, դադարման, առոչինչ լինելու և դրա հետևանքների, պայմանագրից ծագող պահանջի զիջման և պարտքի փոխանցման առնչությամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ իրավական ակտերը:
13.2. Սույն պայմանագրից կամ դրա կապակցությամբ ծագող բոլոր վեճերը, տարաձայնությունները և պահանջները, ներառյալ՝ դրա կատարմանը, խախտմանը, դադարեցմանը կամ անվավերությանը վերաբերող, ենթակա են կարգավորման` Կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների ճանապարհով, իսկ, համաձայնության չհասնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության իրավասու դատական ատյաններում:
14. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
14.1. Սույն պայմանագրի դրույթները մեկնաբանելիս` Կողմերը, ինչպես նաև դատարանը պետք է ելնեն դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Այդպիսին պարզ չլինելու դեպքում պայմանագրի որոշակի դրույթի մեկնաբանությունը որոշվում է` այն սույն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:
15. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
15.1. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր Կողմին տրվում է մեկական օրինակ:
Պատվիրատու
«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգայինԿատարող
Ա Կ Տ
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հիմք ընդունելով կողմերի միջև թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրը`
Պատվիրատու՝ «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամը, ի դեմս տնօրեն` Գևորգ Քառյանի, որը գործում է կանոնադրության հիման վրա
և
Կատարող` , կազմեցին սույն հանձնման-ընդունման ակտը․
Կողմերը հաստատում են, որ Կատարողի կողմից կատարվել են Պայմանագրի 1.2 կետով նախատեսված աշխատանքները ամբողջ ծավալով, ուստի Կատարողը հանձնում է, իսկ Պատվիրատուն ընդունում է կատարված աշխատանքները:
Պատվիրատու
«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգայինԿատարող
Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
(ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ)
Հ Ի Մ Ն Ա Դ Ր Ա Մ
«ԱԱԳԼ» հիմնադրամի տնօրեն
Գ. Քառյանին
ԴԻՄՈՒՄ
Խնդրում եմ տրամադրել՝
Հերթական արձակուրդը աշխատանքային օրով՝ թ.-ից
Հերթական արձակուրդ՝ թ.-ից մինչև թ.-ը ներառյալ
Չվճարվող արձակուրդ՝ թ.-ից մինչև թ.-ը ներառյալ
Տեղափոխված ամենամյա արձակուրդ աշխատանքային օրով՝ թ.-ից
Արձակուրդի ընթացքում փոխարինող՝
( լրացվում է ղեկավար պաշտոնի դեպքում )(ստորագրություն)
Ընդամենը ____________ աշխատանքային օր
( լրացվում է ԱԿԲ աշխատակցի կողմից ) (աշխատակցի ստորագրությունը) թ.
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է՝
Ստորաբաժանման ղեկավար՝ (ստորագրություն)թ.
ԱԿԲ ղեկավար՝ (ստորագրություն)թ.
Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
(ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ)
Հ Ի Մ Ն Ա Դ Ր Ա Մ
Հարգելի գործընկեր բարի գալուստ ԱԱԳԼ, ուրախ ենք, որ միացել եք մեր թիմին:
Գիտությունն է տեխնոլոգիայի և նորարարության հիմքը.
Գիտական անձնակազմի դեպքում պարտադիր գրանցվել https://grants.hesc.am/ կայքում և նշել աշխատավայր՝ ԱԱԳԼ /Ծանոթացել եմ (ստորագրություն)
ՀՈՒՇԱԳԻՐ
ԳԻՏԱԿԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն գիտական փոխկապակցվածության մասին հուշագիրը (այսուհետ՝ Հուշագիր) կնքվում է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» Հիմնադրամը, որը սույն պայմանագրի հետագա շարադրանքում անվանվում է «ԱԱԳԼ», ի դեմս տնօրեն Գևորգ Քառյանի, որը գործում է Հիմնադրամի կանոնանդրության հիման վրա, մի կողմից,
և
ը, որը սույն հուշագրի հետագա շարա-դրանքում` ան¬վանվում է «ԱԱԳԼ-ի հետ փոխկապակցված գիտնական (AANL affiliated scientist)» մյուս կողմից, իսկ միասին՝ «Կողմեր»
Հիմնվելով փոխադարձ հարգանքի, թափանցիկության և բարեխղճության սկզբունքների վրա` կողմերը համաձայնվեցին հետևյալի մասին.
1. Հուշագրի նպատակը
1.1. Սույն Հուշագրի նպատակն է հիմնել Կողմերի միջև երկարաժամկետ համագործակցություն, սահմանել այդ փոխադարձ համագործակցության կարգն, ինչպես նաև ապահովել Կողմերի միջև արդյունավետ հաղորդակցության պայմանները:
2. Համագործակցության ուղղությունները
2.1. Սույն Հուշագիրը ստորագրելով ԱԱԳԼ-ն տալիս է իր համաձայնությունը, որպեսզի ԱԱԳԼ-ի հետ փոխկապակցված գիտնականն իր գիտահետա-զոտական արդյունքները համապատասխան հրապարակումներում և/կամ տպագրվող հոդ-վածներում ներկայացնելիս օգտագործի Հիմ-նադրամի անունը, իսկ ԱԱԳԼ-ի հետ փոխ-կապակցված գիտնականը պարտավորվում է իր գիտահետազոտական արդյունքները համապա-տասխան հրապարակումներում և/կամ տպագր-վող հոդվածներում ներկայացնելիս հիշատակել իր և ԱԱԳԼ-ի համագործակցության մասին՝ մատնանշելով ԱԱԳԼ-ի անվանումը, որպես իր գիտական գործունեության վայր (affiliation):
2.2. Կողմերը, կնքելով սույն Հուշագիրը, պահ-պանում են իրենց առանձին և հատուկ նպա-տակները ու պարտավորությունները։ Սույն Հու-շագիրը որևէ կերպ չպետք է մեկնաբանվի որպես Կողմերի միջև նախկինում կնքված կամ ապագայում կնքվող որևէ համաձայնագրերի կամ պայմանագրերի լրացում կամ գերակայի դրանց նկատմամբ:3. Համագործակցության և աջակցության այլ ձևերը
3.1. Սույն Հուշագրով սահմանված համագործակ-ցության շրջանակներում Կողմերի մասնակցու-թյամբ կարող են պարբերաբար կազմակերպվել աշխատանքային քննարկումներ, այդ թվում՝ ԱԱԳԼ-ի հետ փոխկապակցված գիտնականի գիտահետազոտական ծրագրերի և/կամ այդ ծրագրերի իրականացման արդյունքում ձեռք բերված տվյալների ներկայացման միջոցով,
3.2. Սույնով կողմերը համաձայնվում են, որ սույն Հուշագրի կատարումը ապահովելու նպատա-կով կարող են ընտրել նաև համագործակ-ցության այլ ձևեր (սեմինարներ, կոնֆերանս-ներ, դասախոսություններ և այլն), որոնք սահ-մանված չեն սույն Հուշագրում, սակայն համա-պատասխանում են և բխում են սույն Հուշագրի նպատակներից, 3.3. Սույնով կողմերը համաձայնվում են, որ ԱԱԳԼ-ի հետ փոխկապակցված գիտնականը կարող է համագործակցել նաև այլ միջազգային կազմա-կերպությունների և համապատասխան շահա-ռուների հետ՝ այդ մասին տեղեկացնելով Հիմնադրամին: 3.4. Սույն Հուշագրով նախատեսված համագործակ-ցության շրջանակում, ԱԱԳԼ-ն իր հետ փոխ-կապակցված գիտնականին կարող է տրամա-դրել՝ ԱԱԳԼ-ի համապատասխան նյութատեխ-նիկական միջոցներից օգտվելու, ԱԱԳԼ-ի տա-րածք անարգել մուտք և ելք գործելու, ինչպես նաև թեմատիկ սեմինարներին և կոնֆերանս-ներին մասնակցելու, դրանք վարելու, իր գիտա-հետազոտական աշխատանքները ներկայաց-նելու հնարավորություն:4. Տարաձայնությունների կարգավորումը
4.1. Սույն Հուշագրի դրույթների մեկնաբանումից կամ կիրառումից ծագող բոլոր տարաձայնու-թյունները Կողմերի միջև կարգավորվում են բարեկամաբար, բանակցությունների և խորհր-դակցությունների միջոցով:
5. Փոփոխությունները և լրացումները
5.1. Սույն Հուշագրում փոփոխությունները և լրա-ցումները կարող են կատարվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ և պետք է ձևակերպվեն առանձին արձանագրություննե-րով։ Արձանագրություններն ուժի մեջ են մտնում Կողմերի կողմից ստորագրվելուց հետո և կազմում են սույն Հուշագրի անբաժանելի մասը:
6. Ուժի մեջ մտնելը և դադարեցումը
6.1. Սույն Հուշագիրը ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից: Այս Հուշագիրը կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի կողմից` այդ մասին գրավոր ծանուցելուց հետո մեկ ամսվա ընթացքում։ Սույն հուշագիրը կարող է լուծվել նաև կողմերից որևէ մեկի կողմից իր պարտականու-թյունները պատշաճ չկատարելու դեպքում:
6.2. Հուշագիրը դադարեցնելու դեպքում Կողմերը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն, որպեսզի արդեն իսկ սկսված միջոցառումներն արագ և կանոնավոր ավարտվեն:7. Եզրափակիչ դրույթներ
7.1. Սույն Հուշագիրը կազմված է հավասարազոր իրա¬վա¬բանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրա-քանչ¬յուր Կողմին տրվում է մեկական օրինակ` հայերեն և անգլերեն լեզուներով:
Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները
ԱԱԳԼ
ԳԻՏՆԱԿԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ № /
Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, «Ա. Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» Հիմնադրամի և միջև թ.-ին կնքված № պայմանագիրը (այսուհետ` «Թեմայի պայմանագիր»),
ը, որը սույն պայմանագրի հետագա շարադրանքում` անվանվում է «Թեմայի համաղեկավար», մի կողմից
և
«Ա. Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» Հիմնադրամը (այսուհետ` «Հիմնադրամ») ի դեմս տնօրեն Գևորգ Քառյանի, որը գործում է Հիմնադրամի կանոնանդրության հիման վրա, մյուս կողմից,
հետագա շարադրանքում միասին անվանվելով «Կողմեր», իսկ յուրաքանչյուրը առանձին` «Կողմ», կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Սույն պայմանագրի պայմաններին համապատասխան, Հիմնադրամը պարտավորվում է Թեմայի համաղեկավարին յուրաքանչյուր ամիս վճարել Թեմայի պայմանագրով սահմանված գումարը, իսկ Թեմայի համաղեկավարը պարտավորվում է ամբողջությամբ իրականացնել Թեմայի պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորություները, ինչպես նաև պատշաճ կերպով կատարել պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին Թեմայի պայմանագրով սահմանված աշխատանքները (այսուհետ՝ «Թեմայի աշխատանքներ»):
2. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
2.1. Թեմայի պայմանագրով սահմանված Թեմայի աշխատանքները կատարել անձամբ, ինչպես նաև Թեմայի կատարման համար, ներգրավել երրորդ անձանց՝ Թեմայի կատարողների:
3. ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
3.1. Թեմայի համաղեկավարը երաշխավորում է աշխատանքների կատարման համար իր պատշաճ մասնագիտական որակավորումը և քաղաքացիաիրավական իրավունակությունը:
4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Թեմայի համաղեկավարը պարտավոր է ՝
4.2. Թեմայի պայմանագրի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցներն օգտագործել Թեմայի պայմանագրով սահմանված նպատակներով և չափաքանակներով, 4.3. Թեմայի աշխատանքները կատարել Թեմայի պայմանագրի առաջադրանքին համապատասխան, 4.4. Հիմնադրամին ներկայացնել Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման յուրաքանչյուր 12-ամսյա փուլի մասին ընթացիկ հաշվետվություն, իսկ Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտից հետո` ամփոփիչ հաշվետվություն: Ընթացիկ հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր փուլի իրականացման ժամկետի սկզբից հաշված 12-րդ ամսվա առաջին 20-օրյակում, իսկ ամփոփիչ հաշվետվությունը` Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ավարտից առաջ` 10 օրվա ընթացքում, 4.5. Հիմնադրամին տեղեկացնել իր և (կամ) Թեմայի պայմանագրի կատարողների, երկու ամսից ավելի բացակայելու մտադրության մասին՝ բացակայությունից առնվազն մեկ շաբաթ առաջ, 4.6. Թեմայի պայմանագրով նախատեսված արդյունքը ստանալու անհնարինությունը հայտնաբերելու կամ աշխատանքը շարունակելու աննպատակահարմարության մասին անհապաղ տեղեկացնել Հիմնդրամին: 4.7. Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքների դիմաց Կոմիտեի կողմից գումարները չվճարելու դեպքում միակողմանի լուծել սույն Պայմանագիրը: 4.8. Թեմայի պայմանագրով նախատեսված հետազոտության արդյունքներին վերաբերող գիտական հրապարակումների մեջ` ներառյալ գիտաժողովի նյութերը (proceedings), հիշատակել Հիմնադրամի անվանումը։ 4.9. Հիմնադրամը իրավունք ունի՝ 4.10. Չհաստատել Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման յուրաքանչյուր 12-ամսյա փուլի մասին ընթացիկ հաշվետվությունը, ինչպես նաև ամփոփիչ հաշվետվությունը, եթե Թեմայի համաղեկավարը թույլ է տվել Թեմայի պայմանագրի պայմանների խախտում: 4.11. Թեմայի պայմանագրի ընթացքում տնօրինել Թեմայի պայմանագրի նախահաշվի «Այլ ծախսեր» հոդվածի «Վերադիր ծախսեր» ենթահոդվածով նախատեսված միջոցները իր մատուցած ծառայությունների ծախսերը հոգալու նպատակով, 4.12. Հիմնադրամի գիտական խորհրդի և Թեմայի պայմանագրի կատարողների համաձայնությամբ Կոմիտե ներկայացնել միջնորդություն՝ Թեմայի համաղեկավարի կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության հիմքով Թեմայի համաղեկավարի փոփոխություն կատարելու մասին: 4.13. Հիմնադրամը պարտավոր է՝ 4.14. Թեմայի համաղեկավարին տեղյակ պահել Թեմայի աշխատանքների իրականացման վերաբերյալ Կոմիտեից ստացված ֆինանսական, կազմակերպչական և Թեմայի պայմանագրից բխող այլ հարցերով ընդունված որոշումների, հրամանների, հրահանգների մասին, 4.15. Հետազոտության ավարտվելու օրվա դրությամբ չօգտագործված ֆինանսական միջոցները մեկշաբաթյա ժամկետում վերադարձնել Կոմիտեի համապատասխան հաշվին:5. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
5.1. Հիմնադրամը պարտավորվում է Թեմայի պայմանագրի միջոցներից և Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար, Թեմայի համաղեկավարին յուրաքանչյուր ամիս վճարել վարձատրություն՝ , ( հազար ) ՀՀ դրամի չափով (այսուհետ` «Վարձատրություն»):
5.2. Կողմերը համաձայնվում են, որ սույն պայմանագրի 5.1 կետում նշված վարձատրության գումարը Հիմնադրամը Թեմայի համաղեկավարին է վճարում մինչև հաջորդ ամսվա 15-ը` անկանխիկ հաշվարկով` սույն պայմանագրի ստորագրության տողից առաջ նշված` Թեմայի համաղեկավարի բանկային հաշվին դրամական փոխանցում կատարելու միջոցով: 5.3. Սույն պայմանագրի 5.1. կետում նշված գումարն իր մեջ ներառում այդ կապակցությամբ վճարման ենթակա բոլոր հարկերի և պարտադիր այլ վճարների գումարները, և համապատասխան հարկային ու այլ պարտավորությունները, որոնք կատարվում են Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն: 5.4. Սույնով Կողմերը համաձայնվում են, որպեսզի Հիմնադրամը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարի անհրաժեշտ բոլոր ֆինանսական գործողությունները և վճարումները Թեմայի պայմանագրի նախահաշվի՝ «Այլ ծախսեր» հոդվածի «Սարքեր, նյութեր և ծառայություններ» և «Գործուղումներ» ենթահոդվածներով Թեմայի պայմանագրին հատկացված միջոցների հաշվին (սահմաններում)՝ Թեմայի համաղեկավարի կողմից Հիմնադրամին ներկայացված գրավոր հանձնարարականի և(կամ) պահանջագրի հիման վրա։ 5.5. Կողմերը համաձայնվում են, որ Հիմնադրամը իրականացնելու է Թեմայի պայմանագրով սահմանված ֆինանսական միջոցների տնօրինումը, ինչպես նաև սույն պայմանագրի 5.4 կետում նշված ֆինանսական գործառույթները և վճարումները, քանի դեռ Կոմիտեի և(կամ) Թեմայի համաղեկավարի կողմից Հիմնադրամին չի ներկայացվել գրավոր հանձնարարական և(կամ) պահանջագիր Թեմայի պայմանագրով սահմանված ֆինանսական միջոցների տնօրինումը դադարեցնելու մասին: 5.6. Կողմերը համաձայնվում են, որ սույն պայմանագրի 5.1 կետում նշված վարձատրության գումարը Հիմնադրամը Թեմայի համաղեկավարին է վճարում մինչև հաջորդ ամսվա 15-ը` անկանխիկ հաշվարկով` սույն պայմանագրի ստորագրության տողից առաջ նշված` Թեմայի համաղեկավարի բանկային հաշվին դրամական փոխանցում կատարելու միջոցով: 5.7. Սույն պայմանագրի 5.1 կետում նշված գումարը Հիմնադրամը վճարում է Թեմայի համաղեկավարին՝ բացառապես Թեմայի պայմանագրով նախատեսված ֆինանսավորման գումարը Հիմնադրամի բանկային հաշվին փոխանցվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: 5.8. Կողմերը համաձայնվում են, որ եթե Թեմայի պայմանագրով և ֆինանսական նախահաշվով սահմանված գումարը չի փոխանցվում Հիմնադրամի բանկային հաշվին, ապա Հիմնադրամը Թեմայի համաղեկավարին համապատասխանաբար չի փոխանցելու սույն պայմանագրի 5.1 կետում նշված վարձատրության գումարը: 5.9. Սույն պայմանագրով չկարգավորված և թեմայի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական այլ ծախսերը, կողմերի համաձայնությամբ կատարվելու են Թեմայի պայմանագրի ֆինանսական միջոցների հաշվին՝ Հիմնադրամին ուղղված Թեմայի համաղեկավարի գրավոր հանձնարարականի հիման վրա:6. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
6.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում և դրա պայմանները Կողմերի համար պարտադիր են դառնում սույն պայմանագրի կնքման (Կողմերի ստորագրման) պահից և գործում է մինչև Թեմայի պայմանագրով սահմանված աշխատանքների իրականացման ժամկետի ավարտը` թ.,
6.2. Սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած են համարվում դրա առարկայի վերաբերյալ Կողմերի միջև նախկինում եղած բանավոր կամ գրավոր համաձայնություններն ու պայմանավորվածությունները: 6.3. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել և (կամ) սույն պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել պայմանավորված Թեմայի պայմանագրի կասեցումով: 6.4. Սույն պայմանագրի առանձին դրույթի կամ մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս դրույթների կամ մասերի անվավերությանը:7. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7.1. Սույն պայմանագրի ցանկացած փոփոխություն կամ լրացում վավերական է, եթե կնքված է գրավոր ձևով:
8. ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
8.1. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել Կողմերի գրավոր համաձայնությամբ:
9. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
9.1. Կողմերը կրում են գույքային և այլ պատասխանատվություն սույն պայմանագրից բխող իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և այլ նորմատիվ ակտերին համապատասխան:
9.2. Կողմերը ազատվում են պատասխանատվությունից սույն պայմանագրով իրենց պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար, եթե դրանց չկատարումը հանդիսանում է անհաղթահարելի ուժի հանգամանքների հետևանք:10. ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
10.1. Սույն պայմանագրի նկատմամբ, ներառյալ` Կողմերի իրավունքների և պարտականությունների բովանդակության, մեկնաբանման, կատարման, չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքների, դադարման, առոչինչ լինելու և դրա հետևանքների, պայմանագրից ծագող պահանջի զիջման և պարտքի փոխանցման առնչությամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ իրավական ակտերը:
10.2. Սույն պայմանագրից կամ դրա կապակցությամբ ծագող բոլոր վեճերը, տարաձայնությունները և պահանջները, ներառյալ՝ դրա կատարմանը, խախտմանը, դադարեցմանը կամ անվավերությանը վերաբերող, ենթակա են կարգավորման` Կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների ճանապարհով, իսկ, համաձայնության չհասնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության իրավասու դատական ատյաններում:11. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
11.1. Սույն պայմանագրի դրույթները մեկնաբանելիս` Կողմերը, ինչպես նաև դատարանը պետք է ելնեն դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Այդպիսին պարզ չլինելու դեպքում պայմանագրի որոշակի դրույթի մեկնաբանությունը որոշվում է` այն սույն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:
12. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
12.1. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր Կողմին տրվում է մեկական օրինակ:
ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԻՄՆԱԴՐԱՄ
ԹԵՄԱՅԻ ՀԱՄԱՂԵԿԱՎԱՐ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ № /
Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Թեմայի ղեկավար՝ ի (այսուհետ` «Թեմայի ղեկավար») և «Ա. Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» Հիմնադրամի միջև թ.-ին կնքված № պայմանագիրը (այսուհետ` «Թեմայի պայմանագիր»),
ը, որը սույն պայմանագրի հետագա շարադրանքում` անվանվում է «Թեմայի համակատարող», մի կողմից
և
«Ա. Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» Հիմնադրամը (այսուհետ` «Հիմնադրամ») ի դեմս տնօրեն Գևորգ Քառյանի, որը գործում է Հիմնադրամի կանոնանդրության հիման վրա, մյուս կողմից,
հետագա շարադրանքում միասին անվանվելով «Կողմեր», իսկ յուրաքանչյուրը առանձին` «Կողմ», կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Սույն պայմանագրի պայմաններին համապատասխան, Հիմնադրամը պարտավորվում է Թեմայի պայմանագրի շրջանակներում՝ Թեմայի համակատարողին յուրաքանչյուր ամիս վճարել Թեմայի պայմանագրով սահմանված գումարը, իսկ Թեմայի համակատարողը պարտավորվում է պատշաճ կերպով կատարել իրեն առաջադրված խնդիրները և հանձնարարված աշխատանքները` Թեմայի պայմանագրի իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին Թեմայի պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան (այսուհետ՝ «Թեմայի աշխատանքներ»):
2. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
2.1. Թեմայի համակատարողը Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարում է անձամբ:
2.2. Թեմայի համակատարողը պարտավոր է Թեմայի պայմանագրով նախատեսված հետազոտության արդյունքներին վերաբերող գիտական հրապարակումների մեջ` ներառյալ զեկույցների թեզիսները, հիշատակել Հիմնադրամի անվանումը։3. ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
3.1. Թեմայի համակատարողը երաշխավորում է աշխատանքների կատարման համար իր պատշաճ մասնագիտական որակավորումը և քաղաքացիաիրավական իրավունակությունը:
4. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
4.1. Հիմնադրամը պարտավորվում է Թեմայի պայմանագրի միջոցներից և Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար, Թեմայի համակատարողին յուրաքանչյուր ամիս վճարել վարձատրություն՝ , ( հազար ) ՀՀ դրամի չափով (այսուհետ` «Վարձատրություն»):
4.2. Սույն պայմանագրի 4.1. կետում նշված գումարն իր մեջ ներառում այդ կապակցությամբ վճարման ենթակա բոլոր հարկերի և պարտադիր այլ վճարների գումարները, և համապատասխան հարկային ու այլ պարտավորությունները, որոնք կատարվում են Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն: 4.3. Կողմերը համաձայնվում են, որ սույն պայմանագրի 4.1 կետում նշված վարձատրության գումարը Հիմնադրամը Թեմայի համակատարողին է վճարում մինչև հաջորդ ամսվա 15-ը` անկանխիկ հաշվարկով` սույն պայմանագրի ստորագրության տողից առաջ նշված` Թեմայի համակատարողի բանկային հաշվին դրամական փոխանցում կատարելու միջոցով: 4.4. Սույն պայմանագրի 4.1 կետում նշված գումարը Հիմնադրամը վճարում է Թեմայի համակատարողին՝ բացառապես Թեմայի պայմանագրով նախատեսված ֆինանսավորման գումարը Հիմնադրամի բանկային հաշվին փոխանցվելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում: 4.5. Կողմերը համաձայնվում են, որ եթե Թեմայի պայմանագրով և ֆինանսական նախահաշվով սահմանված գումարը չի փոխանցվում Հիմնադրամի բանկային հաշվին, ապա Հիմնադրամը Թեմայի համակատարողին համապատասխանաբար չի փոխանցելու սույն պայմանագրի 4.1 կետում նշված վարձատրության գումարը: 4.6. Սույն պայմանագրով չկարգավորված և Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական այլ ծախսերը, Կողմերի համաձայնությամբ կատարվելու են Թեմայի պայմանագրի ֆինանսական միջոցների հաշվին, Թեմայի ղեկավարի՝ Հիմնադրամին ուղղված գրավոր հանձնարարականի հիման վրա: 4.7. Թեմայի պայմանագրով նախատեսված հետազոտության արդյունքներին վերաբերող գիտական հրապարակումների մեջ` ներառյալ գիտաժողովի նյութերը (proceedings), հիշատակել Հիմնադրամի անվանումը։5. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում և դրա պայմանները Կողմերի համար պարտադիր են դառնում սույն պայմանագրի կնքման (Կողմերի ստորագրման) պահից և գործում է մինչև Թեմայի պայմանագրով սահմանված աշխատանքների իրականացման ժամկետի ավարտը` թ.,
5.2. Սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած են համարվում դրա առարկայի վերաբերյալ Կողմերի միջև նախկինում եղած բանավոր կամ գրավոր համաձայնություններն ու պայմանավորվածությունները: 5.3. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել և (կամ) սույն պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել՝ պայմանավորված Թեմայի պայմանագրի կասեցումով: 5.4. Սույն պայմանագրի առանձին դրույթի կամ մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս դրույթների կամ մասերի անվավերությանը:6. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
6.1. Սույն պայմանագրի ցանկացած փոփոխություն կամ լրացում վավերական է, եթե կնքված է գրավոր ձևով:
7. ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
7.1. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել Կողմերի գրավոր համաձայնությամբ:
7.2. Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքների դիմաց Կոմիտեի կողմից գումարները չվճարվելու դեպքում Հիմնադրամը իրավունք ունի միակողմանի լուծել սույն Պայմանագիրը:8. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
8.1. Կողմերը կրում են գույքային և այլ պատասխանատվություն սույն պայմանագրից բխող իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և այլ նորմատիվ ակտերին համապատասխան:
1.1. Կողմերը ազատվում են պատասխանատվությունից սույն պայմանագրով իրենց պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար, եթե դրանց չկատարումը հանդիսանում է անհաղթահարելի ուժի հանգամանքների հետևանք:9. ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
9.1. Սույն պայմանագրի նկատմամբ, ներառյալ` Կողմերի իրավունքների և պարտականությունների բովանդակության, մեկնաբանման, կատարման, չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքների, դադարման, առոչինչ լինելու և դրա հետևանքների, պայմանագրից ծագող պահանջի զիջման և պարտքի փոխանցման առնչությամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ իրավական ակտերը:
9.2. Սույն պայմանագրից կամ դրա կապակցությամբ ծագող բոլոր վեճերը, տարաձայնությունները և պահանջները, ներառյալ՝ դրա կատարմանը, խախտմանը, դադարեցմանը կամ անվավերությանը վերաբերող, ենթակա են կարգավորման` Կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների ճանապարհով, իսկ, համաձայնության չհասնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության իրավասու դատական ատյաններում:10. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
10.1. Սույն պայմանագրի դրույթները մեկնաբանելիս` Կողմերը, ինչպես նաև դատարանը պետք է ելնեն դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Այդպիսին պարզ չլինելու դեպքում պայմանագրի որոշակի դրույթի մեկնաբանությունը որոշվում է` այն սույն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:
11. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
11.1. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր Կողմին տրվում է մեկական օրինակ:
ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԻՄՆԱԴՐԱՄ
ԹԵՄԱՅԻ ՀԱՄԱԿԱՏԱՐՈՂ
Սույն գիտական փոխկապակցվածության մասին համաձայնագիրը (այսուհետ՝ «Համաձայնագիր») կնքվում է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» Հիմնադրամը, որը սույն պայմանագրի հետագա շարադրանքում անվանվում է «ԱԱԳԼ», ի դեմս տնօրեն Գևորգ Քառյանի, որը գործում է Հիմնադրամի կանոնանդրության հիման վրա, մի կողմից,
և
, որը սույն Համաձայնագրի հետագա շարադրանքում` անվանվում է «ԱԱԳԼ-ի հետ փոխկապակցված պաշտոն՝ » մյուս կողմից, իսկ միասին՝ «Կողմեր»
Հիմնվելով փոխադարձ հարգանքի, թափանցիկության և բարեխղճության սկզբունքների վրա` կողմերը համաձայնվեցին հետևյալի մասին.
This Agreement on scientific affiliation (hereinafter, referred to as “Agreement”) is signed by “A. I. Alikhanyan National Science Laboratory (Yerevan Physics Institute)” Foundation, which is referred to as “AANL” in the further description of this Agreement, duly represented by Director Gevorg Karyan, who is acting on the basis of the Foundation`s Charter, on one side,
and
, hereinafter referred to as
“”, on the other side, and collectively as “Parties”.
Based on the principles of mutual respect, transparency and good faith, the Parties agreed upon the following:
1. Համաձայնագրի նպատակը
1.1. Սույն Համաձայնագրի նպատակն է հիմնել Կողմերի միջև երկարաժամկետ համագործակցություն, սահմանել այդ փոխադարձ համագործակցության կարգն, ինչպես նաև ապահովել Կողմերի միջև արդյունավետ հաղորդակցության պայմանները:
1. Purpose of the Agreement
1.1. The purpose of the Agreement is to establish long-term cooperation between the Parties, to define the terms of this cooperation, to ensure the conditions of effective interaction between the Parties.
2. Համագործակցության ուղղությունները
2.1. Սույն Համաձայնագիրը ստորագրելով ԱԱԳԼ-ն տալիս է իր համաձայնությունը, որպեսզի ԱԱԳԼ-ի հետ փոխկապակցված արդյունքները համապատասխան հրապարակումներում և/կամ տպագրվող հոդվածներում ներկայացնելիս օգտագործի Հիմնադրամի անունը, իսկ ԱԱԳԼ-ի հետ փոխկապակցված գիտնականը պարտավորվում է իր գիտահետազոտական արդյունքները համապաասխան հրապարակումներում և/կամ տպագրվող հոդվածներում ներկայացնելիս հիշատակել իր և ԱԱԳԼ-ի համագործակցության մասին՝ մատնանշելով ԱԱԳԼ-ի անվանումը, որպես իր գիտական գործունեության վայր (affiliation):
2.2. Սույն Համաձայնագիրը ստորագրելով Գիտնականը պարտավորվում է բարեխղճորեն կատարել սույն Համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել ԱԱԳԼ-ի բարի համբավը, գիտնականի և գիտական ընկերակցության պատասխանատվության նորմերը, պահպանել ակադեմիական բարեվարքություն և ակադեմիական ազատություն սկզբունքները:
2.3. Կողմերը, կնքելով սույն Համաձայնագիրը, պահպանում են իրենց առանձին և հատուկ նպատակները ու պարտավորությունները։ Սույն համաձայնագիրը որևէ կերպ չպետք է մեկնաբանվի որպես Կողմերի միջև նախկինում կնքված կամ ապագայում կնքվող որևէ համաձայնագրերի կամ պայմանագրերի լրացում կամ գերակայի դրանց նկատմամբ:
2. Directions of Cooperation
2.1. Upon signing the present Agreement, AANL gives its consent for the
“” to use the name of the Foundation when reporting and/or publishing his/her research findings.
The “” undertakes to mention his/her cooperation with AANL in publications, indicating the name of AANL as the institution of his/her scientific activity (affiliation).
2.2. By signing this Agreement, the Scientist commits to diligently fulfilling all obligations outlined herein, upholding the esteemed reputation of AANL, adhering to the responsibilities expected of a scientist and the scientific community, and respecting the principles of academic ethics and academic freedom.
2.3. By concluding the Agreement, the Parties maintain their individual and specific objectives and obligations. This Agreement shall in no way be construed as supplementing or superseding any agreements or contracts previously entered into or to be entered into in the future between the Parties.
3. Համագործակցության և աջակցության այլ ձևերը
3.1. Սույն Համաձայնագրով սահմանված համագործակցության շրջանակներում Կողմերի մասնակցությամբ կարող են պարբերաբար կազմակերպվել աշխատանքային քննարկումներ, այդ թվում՝ ԱԱԳԼ-ի հետ փոխկապակցված գիտահետազոտական ծրագրերի և/կամ այդ ծրագրերի իրականացման արդյունքում ձեռք բերված տվյալների ներկայացման միջոցով,
3.2. Սույնով կողմերը համաձայնվում են, որ սույն Համաձայնագրի կատարումը ապահովելու նպատակով կարող են ընտրել նաև համագործակցության այլ ձևեր (սեմինարներ, կոնֆերանսներ, դասախոսություններ և այլն), որոնք սահմանված չեն սույն Համաձայնագրում, սակայն համապատասխանում են և բխում են սույն Համաձայնագրի նպատակներից,
3.3. Սույնով կողմերը համաձայնվում են, որ ԱԱԳԼ-ի հետ փոխկապակցված կարող է համագործակցել նաև այլ միջազգային կազմակերպությունների և համապատասխան շահառուների հետ՝ այդ մասին տեղեկացնելով ԱԱԳԼ-ին:
3.4. Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցության շրջանակում, ԱԱԳԼ-ն իր հետ փոխկապակցված կարող է տրամադրել՝ ԱԱԳԼ-ի համապատասխան նյութատեխնիկական միջոցներից օգտվելու, ԱԱԳԼ-ի տարածք անարգել մուտք և ելք գործելու, ինչպես նաև թեմատիկ սեմինարներին և կոնֆերանսներին մասնակցելու, դրանք վարելու, իր գիտահետազոտական աշխատանքները ներկայացնելու հնարավորություն;
3. Other Forms of Cooperation and Support
3.1. Within the framework of the cooperation defined by the Agreement, discussions may be regularly organized with the participation of the Parties, including presentations of scientific research programs of -“” /and/or the data obtained as a result of the implementation of these programs,
3.2. The Parties hereby agree that in order to ensure the implementation of the Agreement, they may also choose other forms of cooperation (seminars, conferences, lectures, etc.), which are not defined in the Agreement, but correspond to and derive from the purpose of the Agreement,
3.3 The Parties hereby agree that the may also cooperate with other international organizations and relevant beneficiaries, informing the AANL about this.
3.4. Within the framework of the cooperation defined by the Agreement, AANL can provide the “” an opportunity to use the relevant material and technical resources of AANL, to access and exit the territory of AANL without hindrance, to participate and/or conduct in thematic seminars and conferences, and to carry out scientific research
4. Տարաձայնությունների կարգավորումը
4.1. Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանումից կամ կիրառումից ծագող բոլոր տարաձայնությունները Կողմերի միջև կարգավորվում են բարեկամաբար, բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
4. Disputes Resolution
4.1. All disputes between the Parties arising from the interpretation or application of the provisions of this Agreement shall be settled amicably through negotiations and consultations.
5. Փոփոխությունները և լրացումները
5.1. Սույն Համաձայնագրում փոփոխությունները և լրացումները կարող են կատարվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ և պետք է ձևակերպվեն առանձին արձանագրություններով։ Արձանագրություններն ուժի մեջ են մտնում Կողմերի կողմից ստորագրվելուց հետո և կազմում են սույն Համայձանագրի անբաժանելի մասը:
5. Amendment and Modification
5.1. Amendments and modifications to the Agreement can be made by mutual agreement of the Parties and must be formulated in form of separate protocols. The protocols enter into force after being signed by the Parties and form an integral part of the Agreement.
6. Ուժի մեջ մտնելը և դադարեցումը
6.1. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից: Այս Համաձայնագիրը կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի կողմից` այդ մասին գրավոր ծանուցելուց հետո մեկ ամսվա ընթացքում։
6.2. Սույն Համաձայնագիրը կարող է լուծվել նաև կողմերից որևէ մեկի կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում:
6.3. Համաձայնագիրը դադարեցնելու դեպքում Կողմերը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն, որպեսզի արդեն իսկ սկսված միջոցառումներն արագ և կանոնավոր ավարտվեն:
6. Effectiveness and Termination
6.1. The Agreement shall enter into force upon signing by the Parties. The Agreement may be terminated by either Party upon written notice thereof within one month.
6.2. This Agreement may also be terminated in the event of failure of either Party to perform its duties properly.
6.3. In case of termination of the Agreement, the Parties shall take necessary steps to ensure that the already undertaken measures are completed in an orderly and timely manner.
7. Եզրափակիչ դրույթներ
7.1. Սույն Համաձայնագիրը կազմված է անգլերեն և հայերեն լեզուներով, երկու իրավահավասար օրինակից: Հայերեն և անգլերեն տարբերակների միջև հակասության դեպքում, առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
7. Final Provisions
7.1. The present Agreement is made in Armenian and English, concluded in two copies, which have equal legal force. Each of the Parties is given one copy of the Agreement. In case of discrepancy between the Armenian and English versions, the Armenian version shall prevail.
ԱԱԳԼ
AANL
«»
“”
«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» Հիմնադրամ
«A. I. Alikhanyan National Science Laboratory (Yerevan Physics Institute)» Foundation
ՀՀ, Երևան, Ալիխանյան եղբայրների փող., 2 շ.
2 Br. Alikhanyan str., Yerevan, Armenia
ՀՎՀՀ՝ 01202364
TIN 01202364
Տնօրեն`
Director __________________
Գևորգ Քառյան
Gevorg Karyan
Անուն Ազգանուն
Name Last Name
Անձնագիր
Passport
Հասցե
Address
Էլ. փոստ
E-mail
__________________
Անուն Ազգանուն
Name Last Name