Լազեր՝ 515.4 նմ ելքային ճառագայթման ալիքի երկարությամբ, 166 ֆվ իմպուլսի տևողությամբ և 40 ՄՀց կրկնության հաճախականությամբ։
Լազերն օգտագործվում է որպես ֆոտոնների աղբյուր «Ռադիոհաճախականության ժամանակաչափ» (RF Timer) սարքում՝ կաթոդից ֆոտոէլեկտրոններ ստանալու համար։
Այն կիրառվում է ԳԿ «Պիկովայրկյանային ճշտությամբ նանոկառուցվածքների քվանտային վիճակների կյանքի տևողությունների սենսոր» և ՄԳՏԿ (ISTC) AM-2803 «Radio Frequency Timer based Electron, Photon and Heavy Ion Detectors» նախագծերի շրջանակներում իրականացվող հետազոտական աշխատանքներում։