Capintec CRC-55tR դոզաչափը նախատեսված է միջուկային բժշկության մեջ կիրառվող ռադիոակտիվ իզոտոպների ակտիվության չափման համար։ Իզոտոպների հետազոտման և արտադրության բաժնում մշակվում են ռադիոակտիվ իզոտոպների արտադրության տեխնոլոգիաներ։ Իզոտոպների արտադրությունն իրականացվում է ցիկլոտրոնային արագացուցչի միջոցով՝ պինդ թիրախների ճառագայթմամբ։
Ճառագայթումից հետո պինդ թիրախը լուծվում է, և ստացված լուծույթից առանձնացվում է անհրաժեշտ իզոտոպը, որը հետագայում կարող է օգտագործվել ռադիոֆարմպատրաստուկի ստացման համար։ CRC-55tR դոզաչափի միջոցով չափվում է ստացված իզոտոպի ակտիվությունը։ Այդ չափումները հնարավորություն են տալիս գնահատելու, թե արտադրական մասշտաբով ստացված իզոտոպի քանակը քանի բուժառուի համար կարող է բավարար լինել։
Բաժնում իրականացվել է Tc-99m և Ga-68 իզոտոպների փորձնական արտադրություն և չափվել է դրանց ակտիվությունը։ Հետագայում նախատեսվում է արտադրել և չափել նաև Cu-64, Cu-61, Cu-67 և Ga-67 իզոտոպների ակտիվությունը։