Ս. Մատինյանի անվան ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ

Տեսական ֆիզիկան եղել և մնում է Հայաստանում ամենազարգացած բնական գիտություններից մեկը։ Խորհրդային տարիներին Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տեսական ֆիզիկայի բաժինը հանդիսանում էր Հայաստանում տեսական ֆիզիկայի կենտրոնը՝ բաժնի հիմնադիր և երկարամյա ղեկավար, պրոֆեսոր Սերգեյ Մատինյանի գլխավորությամբ, իսկ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնը, որպես տեսկան ֆիզիկայի դարբնոց, այսօր էլ շարունակում է պատրաստել տեսաբաններ ֆիզիկայի բնագավառում։ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տեսական ֆիզիկայի բաժնի և ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի համատեղ աշխատանքի շնորհիվ XX դարի 70-80-ական թթ.-ին հայ ֆիզիկոսների կողմից տեսական ֆիզիկայի բնագավառում ձեռք բերվեցին մի շարք խոշոր նվաճումներ:

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի, այսօր արդեն Ս. Մատինյանի անվան տեսական ֆիզիկայի կենտրոնն ունի հիմնարար հետազոտությունների երկարատև ավանդույթ․ տարրական մասնիկների ֆիզիկա, դաշտի քվանտային տեսություն, քվանտային գրավիտացիա և լարերի տեսություն, կոնդենսացված միջավայրերի ֆիզիկա, վիճակագրական ֆիզիկա և մի շարք այլ՝ ներկայումս նույպես արդիական ուղղություններով:

Կենտրոնում իրականացվող հետազոտությունները ներառում են նաև միջգիտակարգային ոլորտներ, որտեղ մեկտեղվում են տեսական և մաթեմատիկական ֆիզիկան, կենսաֆիզիկան, ֆիզիկական մոդելների մշակումը և զարգացումը կենսաբանության, նյութագիտության և այլ բնագավառներում:

Կենտրոնի իրականացվող առաջադեմ հետազոտությունների շնորհիվ ձեռք բերված արդյունքներն ունեն միջազգային մեծ ճանաչում: Կենտրոնի հետազոտողները երկար տարիներ ընդգրկվել են Հայաստանի 100 արդյունավետ գիտաշխատողների շարքում, իսկ բարդ համակարգերի վիճակագրական ֆիզիկայի խմբի անդամներն արժանացել են ՀՀ նախագահի 2019թ.-ի մրցանակին:

Ս․ Մատինյանի անվան տեսական ֆիզիկայի կենտրոնն ունի միջազգային հարուստ համագործակցային կապեր: Առավել ակտիվ համագործակցությունների շարքում են.

 

Գիտաժողովներ

Ս․ Մատինյանի անվան տեսական ֆիզիկայի կենտրոնը գործընկեր կազմակերպությունների համապատասխան բաժինների հետ համատեղ կազմակերպում է ամենամյա միջազգային գիտաժողովներ և դպրոցներ, որոնց մասնակցում են բազմաթիվ հետազոտողներ ամբողջ աշխարհից:

 

Հնարավորություններ

Ուսանողները և երիտասարդ հետազոտողները կարող են դիմել մի շարք գիտահետազոտական և ասպիրանտական ծրագրերի, այդ թվում Volkswagen հիմնադրամի կողմից հովանավորվող «Տարածաշրջանային դոկտորական ծրագիր տեսական և փորձարարական մասնիկների ֆիզիկայի ոլորտում» ծրագրին, ICTP (Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոն) ցանցային փոխանակման ծրագրերին, մասնակցել BLTP՝ Բոգոլյուբովի անվան տեսական ֆիզիկայի լաբորատորիայի (JINR, Dubna) հետ համատեղ կատարվող աշխատանքներին, իրականացնել միջազգայնորեն մրցունակ հետազոտություններ ԱԱԳԼ-ում և աշխարհի լավագույն համալսարաններում: