ԿՈՍՄՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ

ԱԱԳԼ (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնում իրականացվում են հետազոտություններ նվիրված տիեզերագիտության ոչ գծային խնդիրներին, տիեզերքի մեծ մասշտաբային կազմությանը, գրավիտացիոն համակարգերի քաոսային դինամիկային, դինամիկական համակարգերի վարքագծի ուսումնասիրությանը, մեքենայական ուսուցման ալգորիթմներով տվյալների մշակմանը:

Կենտրոնի վերջին տարիների աշխատանքներից են՝ մասնակցությունը LARES արբանյակային ծրագրին (իտալական տիեզերական գործակալություն, Եվրոպական տիեզերական գործակալություն), որի շրջանակներում իրականացվել է հարաբերականության ընդհանուր տեսության մեծ ճշտությամբ ստուգումը, ինչպես նաև Եվրոպական սինքրոտրոնում  (European Synchrotron Radiation Facility, Grenoble) լույսի արագության ինվարիանտության մեծ ճշտությամբ ստուգումը (Kennedy-Thorndike test): Ստացված արդյունքները հանրայնացվել են միջազգային լրատվամիջոցներով և ներկայումս ընդգրկված են տարբեր հանրագիտարաններում:

Համագործակցություն

Գիտաժողովներ

Զեկուցումներ XXII Սոլվեյի ֆիզիկայի գիտաժողովում (Solvay conference in physics), Միջազգային աստղագիտական միության համաժողովում (IAU, General Assembly), Շվեյցարական գիտության բիենալում (Swiss Biennial on Science, Technics + Aesthetic on “The Large, The Small and the Human Mind”), Սախարովին նվիրված գիտաժողովում (Մոսկվա),  Քլեյ մաթեմատիկայի ինստիտուտի և Օքսֆորդի համալսարանի “The Mathematics of CCC“ գիտաժողովում և այլն:  2019թ.-ից ի վեր ամեն տարի ԱԱԳԼ-ում կազմակերպվում են Սերգեյ Մատինյանին նվիրված երկօրյա սեմինարներ:

Տես ավելին