Միջոցառումներ

ԱԱԳԼ-ն մասնակցեց «ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» ցուցահանդեսին

Սեպտեմբերի 23-ին Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (ԱԱԳԼ) մասնակցեց Երևանի պետական համալսարանում անցկացված «ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» ցուցահանդեսին։

 

Միջոցառումը մեկ հարթակում համախմբել էր ուսանողներին, երիտասարդ մասնագետներին և գործատուներին՝ հնարավորություն ընձեռելով ծանոթանալու աշխատանքի, մասնագիտական և կարիերայի զարգացման հնարավորություններին։

 

ԱԱԳԼ տաղավարում այցելուները ծանոթացան լաբորատորիայի գործունեությանը, գիտական ուղղություններին, ինչպես նաև ուսանողների և երիտասարդ մասնագետների համար նախատեսված կրթական ու մասնագիտական հնարավորություններին։

 

ԱԱԳԼ-ի մասնակցությունը ցուցահանդեսին ևս մեկ հնարավորություն էր երիտասարդների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրությունը խթանելու, գիտական ոլորտում կարիերայի հնարավորությունները ներկայացնելու և երիտասարդների ներգրավվածությունը գիտական գործունեության մեջ խրախուսելու համար։

 

 

 

 


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ9

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ